Դեպքերը շատ արագ են զարգանում Երուսաղեմի շուրջը։ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի վրա իր ձեռքերն է տաքացնում Թուրքիան։ Դեռ անցած տարի էի ասել, որ Արցախում իր հարցերը լուծելուց հետո Էրդողանն իր ձեռքերը պարզելու է դեպի սուրբ քաղաքը։ Եվ հենց անցած տարի էր, որ նա հայտարարեց, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է։

Կամաց֊կամաց, թե արագ֊արագ, բայց ուրվագծվում է աստվածաշնչյան մարգարեությունը. Թուրքիան գլխավորում է հակաիսրայելական կոալիցիան և հակաքրիստոնեական դաշինքը։ Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա չի բացառվում, որ Թուրքիան կփորձի ռազմական ներկայություն ապահովել գոնե պաղեստինյան հատվածում, իհարկե, եթե ԱՄՆ֊ն թույլ գտնվի։

Մայիսի 9-10-ը Երուսաղեմի ազատագրության և հրեական վերահսկողության հաստատման տոնակատարություններն էին։ Կարծես աստվածային նախախնամությամբ նույն օրերն էլ վերաբերում էին Շուշիին։ Եվ կարծես լուծելով Շուշիի վերահսկման հարցերը, Էրդողանը փորձում է նման մի սցենար օգտագործել Երուսաղեմի հետ կապված, ինչն էլ հղի է ապոկալիպտիկ իրադարձություններով։
Այնպես որ, խոսելով Թուրքիայի մասին, մենք խոսում ենք ներկա դարաշրջանի Նեռի քաղաքական համակարգի մասին, որն իր ողջ էությամբ հակաքրիստոսական համակարգ է։

Ինձ համար և ըստ Աստվածաշնչի, Երուսաղեմը աշխարհի քաղաքական և հոգևոր իրադարձությունների զարկերակն է։ Ցանկացած իրադարձություն այդ քաղաքի շուրջ որոշիչ է լինելու ողջ աշխարհի համար, և այդպես է ասում Աստվածաշունչը։
Հայտնի է, որ Գազայից հարյուրավոր հրթիռներ են թռչում Իսրայելի բնակավայրերի վրա, և կարո՞ղ եք պատկերացնել, եթե այդ հրթիռներից մեկը «պատահական» ընկնի Տաճարի սրբազան սարի վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի վրա և այն ավերի։ Դե, այդ օրվանից և սկսեք ժամանակ պահել և շունչներդ պահել։

Այնպես որ աղոթքով հետևենք դեպքերի հետագա զարգացմանը։ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղության քաղաք, ամենևին չունի խաղաղություն և չի էլ ունենա, մինչև չգա Խաղաղության իշխանը՝ հրեաների բաղձալի և սպասելի Մեսիան և մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսը։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.