Երկաթյա խոստում. Դեյվիդ Ուիլքերսոն
Աստված մեզ երկաթե խոստում է տվել այս երկրային կյանքի համար: Նա ասում է, որ երբ թշնամին փորձի ոտնատակ անել մեզ, «Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես» (Եսայիա 52.6):
Այլ կերպ ասած՝ Աստված ասում է. «Երբ դու անցնես քո ամենածանր փորձության միջով, Ես կգամ և մի խոսք կհռչակեմ քեզ համար: Դու կլսես իմ ձայնը, որը քեզ կասի. «Ես եմ՝ Հիսուսը, քո Փրկիչը: Մի՛ վախեցիր»:
Մատթեոս 14-ում աշակերտները սարսափելի փոթորկի պահին նավակի մեջ էին։ Հանկարծ նրանք տեսան, որ Հիսուսը ջրի վրայով քայլում է դեպ իրենց կողմը: Սուրբ Գիրքն ասում է. «Եվ երբ աշակերտները տեսան Նրան, որ քայլում է ծովի վրա, խառնվեցին և ասացին. «... թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին» (Մատթեոս 14.26): Ի՞նչ արեց Հիսուսն այդ զարմանահրաշ պահին: «Բայց անմիջապես Հիսուսը խոսեց նրանց հետ և ասաց.« Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»» (14.27):
Ինձ հետաքրքրել է, թե ինչո՞ւ Հիսուսը կիրառեց հենց այդ բառերը. «Քաջ եղէ՛ք»: Ինչո՞ւ Նա ասաց այդ խոսքերն այն մարդկանց, ովքեր կարծում էին, որ փոթորիկը կխորտակի իրենց նավակը և նրանք կմահանան:
Քաջալերվել բառն այլ կերպ նշանակում է «հանգստանալ, ուրախանալ՝ վախից ազատագրվելու պահին»: Եվ ահա աշակերտների այդ աղետալի պահին Հիսուսը խոսքը կապեց Իր ինքնության հետ: Հիշե՛նք, որ այս մարդիկ Նրան անձամբ ճանաչում էին: Եվ Նա ակնկալում էր, որ նրանք հավատքով գործեն՝ Իր խոսքի համաձայն: Նա ասում էր. «Հայրը խոստացել է, որ Ես կգամ քո փոթորկի մեջ: Գրված է. «Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես» (Եսայիա 52.6): Նույն կերպ մեր Փրկիչը մեր նեղության ժամանակներում ճիշտ այս նույն հավատքի արձագանքն է ակնկալում մեզանից:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org