Երբ զինվորը ծանր վիրավորվում է մարտի դաշտում, բժիշկը նրան ներարկում է մորֆիի ուժեղ չափաբաժին։ Այս դեղամիջոցը նրան չի փրկում, սակայն մեղմացնում է ցավը և թեթևացնում տառապանքը։

Ճիշտ նույն կերպ կենդանիների արյունը երբեք չէր կարող փրկել կամ հեռացնել մահացու վերքի արմատը՝ մեղքը։ Հինկտակարանյան զոհաբերությունները կարող էին միայն կարճ ժամանակով ծածկել մեղքի ախտանիշները, բայց ամեն տարի կարիք կար նոր զոհաբերության ու նոր արյան։

Քրիստոսի արյունը բոլորովին այլ որակի էր, քան մնացած բոլոր արյունները՝ թափված մինչ այդ։ Հիսուսի արյունը ոչ միայն հաղթահարեց մեղքի ախտանիշները,  այլ՝ ներթափանցեց մինչև խնդրի արմատ։ Հիսուսի արյունը մարդկային ոչ խորը վերքի բուժման արտաքին միջոց չէր։ Այն թափանցեց մինչև մարդկային իրավիճակի բուն էություն և անցավ ամբողջ ճանապարհը մինչև Ադամ՝ հակադարձելով անեծքը և փոխելով պատմության մեծագույն դժբախտությունը մեծագույն հաղթանակի։

Նրա մարմինը կոտրելի էր, իսկ արյունը թափվեց մեկ անգամ բոլոր ժամանակների համար։ Նրա արյունն արեց այն, ինչ չէր կարող անել ուրիշ ոչ մի զոհ։

Քրիստոսի արյան մեկ կաթիլի մեջ անգամ կա բավարար զորություն, որ մաքրի ամեն մեղք, բժշկի յուրաքանչյուր հիվանդություն, ազատի ցանկացած անեծքից ամեն մարդու, ով երբևէ ապրել է ամբողջ աշխարհում և ողջ պատմության մեջ։

Դանիել Կոլանդա

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.