Երբ ցամաքում են երկրավոր աղբյուրները
Եվ եղավ, որ որոշ ժամանակ անցնելուց հետո վտակը չորացավ: Գ.Թագավորաց 17:7
Մեր հավատքի դաստիարակությունը ամբողջական չի լինի, եթե մենք չենք սովորել կորստի, ձախողման եւ անցյալի բաների կատարած դերը եւ դասը: Նյութական բաների անապահովությունը հաստատում է մեր հոգեւոր համոզմունքները: Ցամաքելու ենթակա վտակի մոտ Եղիայի անցկացրած ժամանակը մեզանից յուրաանչյուրի կյանքի պատկերն է: «Եվ որոշ ժամանակ անցնելուց հետո վտակը ցամաքեց»: Սա մեր անցյալի պատմությունը եւ ապագա կյանքի մարգարեությունն է:
Այս կամ այն կերպ պետք է սովորենք տեսնելու տարբերությունը, որ կա Պարգեւատուի եւ պարգեւի միջեւ: Պարգեւը կարող է օգտակար լինել որոշ ժամանակի համար, սակայն Պարգեւատուն հավիտենական Սե՛րն է:
Քերիթ վտակի դեպքը Եղիայի համար անհասկանալի մի խնդիր էր, մինչեւ որ նա Սարեփթա հասավ: Այն ժամանակ ամեն ինչ լույսի մեջ հստակ ու հասկանալի դարձավ:
Աստծո խիստ խոսքերը երբեք Նրա վերջին խոսքերը չեն: Կորուստը, ցավը եւ արցունքը միջանկյալ բաներ են եւ ոչ թե աստվածային վերջնական որոշումներ: Եթե Եղիան ուղղակի Սարեփթա ուղարկվեր, պիտի մի բան կորցներ, որը նրան դարձրեց ավելի իմաստուն մարգարե եւ ավելի լավ մարդ: Քերիթ վտակի մոտ Եղիան հավատքով ապրեց:
Երբ քո եւ իմ կյանքում ցամաքում են մեր երկրավոր աղբյուրները, նշանակում է, որ Աստված ուզում է մեզ սովորեցնել, թե մեր հույսը եւ օգնությունը գալիս են միայն ա՛յն Աստծուց, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից