Երբ կինն ամուսնու ուժն է․․․
19-րդ դարի 90-ական թվականներին Դեյտրոյթի էլեկտրական կազմակերպությունում աշխատում էր երիտասարդ մի մեխանիկ շաբաթական 11 դոլարով։ Աշխատում էր նա օրական 10 ժամ, իսկ վերադառնալով տուն՝ հաճախակի մինչ ուշ գիշեր աշխատում էր իր ավտոտնակում՝ փորձելով հայտնագործել նոր շարժիչ։ Հայրը կարծում էր՝ որդին զուր է վատնում ժամանակը, հարևաններն անվանում էին խելագար․ ոչ ոք չէր հավատում, որ դրանից ինչ-որ արժեքավոր բան դուրս կգա։ Ոչ ոք, բացի կնոջից․․․
Նա օգնեց ամուսնուն աշխատել գիշերները՝ մի քանի ժամով ամուսնու գլխավերևում պահելով կերասինե լամպը։ Կապտում էին ձեռքերը, ատամները ցրտից կրճտացնում էր, նա հաճախակի հիվանդանում էր, սակայն․․․
Նա այնպե՜ս էր հավատում ամուսնուն․․․ Տարիներ անց ավտոտնակից աղմուկ բարձրացավ։ Հարևանները տեսան, թե ինչպես փողոցով առանց ձիերի միայն սայլով գնում էին խելագարն ու նրա կինը։
Հրաշագործ գյուտարարին անվանում էին Հենրի Ֆորդ․․․