Երբ գալիս են դժվարությունները. Ջոյս Մայեր
«Պատերազմիր հավատքի բարի պատերազմը» (Ա Տիմոթեոս 6.12):
Ժամանակ առ ժամանակ մեզնից յուրաքանչյուրի կյանքում ծագում են դժվարություններ: Մենք բոլորս էլ որոշակի տառապանքներ ու խնդիրներ ենք վերապրում, բոլորս ենք փորձություններով անցնում: Եվ կյանքի ոչ բոլոր փոթորիկներն է հնարավոր կանխատեսել: Մենք արթնանում ենք ու ենթադրում, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց մինչ օրը կհասնի իր ավարտին, մեզ կարող են վրա հասնել այնպիսի փորձություններ, որոնց մասին անգամ չէինք էլ մտածել:
Դժվարությունները մեր կյանքի մասն են կազմում, և մենք պետք է պատրաստ լինենք դրանց, այդ դեպքում ավելի հեշտ կլինի դրանիցից գլուխ հանելն ու հաղթահարելը:
Առաջինը, որ պետք է անել անմիջապես, երբ դժվարություններ են հայտնվում, աղոթելն է. «Տե՛ր, օգնիր ինձ՝ հաղթահարել դրանք ու չտրվել բացասական զգացմունքներին»: Հաջորդ քայլը. վստահեք Աստծուն, և եթե ի հայտ գա վախը, ապա շնորհակալություն հայտնեք Աստծուն՝ այդ իրավիճակի հաջող լուծման համար:
Այսպիսով՝ մի տրվեք բացասական զգացմունքներին, վստահեք Աստծուն և գոհացեք: Հավատքով սպասեք իրավիճակի բարեհաջող ելքին, իսկ եթե Աստված ձեզ դրդի որևէ գործողության՝ գործեք: