Երբ Աստված ստեղծում էր․․․
Երբ Աստված ստեղծում էր Երկինքն ու Երկիրը, Նա ասում էր, և այդպես էլ լինում էր։
Երբ Նա ստեղծում էր մարդուն, ոչինչ չասաց։
Քանի որ Նա նկարում ու քանդակում էր անձամբ Իր արտացոլանքը։
Եվ Նրա համար յուրաքանչյուր ծնվող բացառիկ է։
Սաղմոս 139․14-16․«Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
15 Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։
16 Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար»։