Երբ ապրում եք Աստծո սիրո մեջ...
Ընկերնե՛ր, այս աշխարհում բազում մարդիկ պատկերացում չունեն այն մասին, որ Աստված սեր է (Ա Հովհաննես 4.8): Բայց քրիստոնյայի համար շատ կարևոր է իմանալ, որ Աստծո սերն իր հանդեպ շատ մեծ է:
Երբ դուք ապրում եք Աստծո սիրո մեջ, այդպիսով ապրում եք Աստծո լույսի մեջ, ինչի շնորհիվ ունակ եք լինում տեսնելու, թե ուր եք ուղղորդվում, և կարող եք ազատորեն շարժվել առաջ ձեր հոգևոր ճանապարհով՝ առանց սայթաքելու և շեղվելու ճանապարհից անգամ խավարի ժամանակ. «Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ վրա. Աստված սեր է, և ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված նրանում» (Ա հովհաննես 4.16):
Գիտակցումն այն բանի, որ Աստված ձեզ սիրում է, խորապես ազդում է ձեր՝ Նրա հետ ունեցած փոխհարաբերությունների վրա, որպես հավատացյալ՝ ձեր վարքի վրա, և այն բանի վրա, թե ինչ ազդեցություն դուք կունենաք մարդկանց վրա ձեզ տրված աստվածային լույսի օգնությամբ:
Ընտրեք այսօր Աստվածաշնչից 3 Խոսք այն մասին, թե ինչպես է ձեզ նայում Աստված: Մտորեք դրանց մասին և հռչակեք այդ խոսքերը ձեր կյանքի վրա այնքան ժամանակ, մինչև ձեր ամբողջ սրտով կհավատաք դրանց:
Ռիկ Ռեններ