Բոլորիս կյանքում էլ կան մարդիկ, ովքեր սիրում են խենթություններ գործել: Նրանք այն մարդիկ են, ովքեր ստիպում են մեզ զանգահարել մեր լավագույն ընկերներին և ասել. «Դուք չեք հավատա այն ամենին, ինչ նրանք արեցին»:

Խենթ քայլեր գործողները ստիպում են մեզ ցանկություն հայտնել խոսել իրենց խենթությունների մասին։ Բայց մենք պետք է միշտ զգոն լինենք, որովհետև չարախոսելը բամբասանք է, և դա տհաճ երևույթ է:

Աստվածաշունչն ասում է՝ ներիր անգամ քո թշնամիներին: Առակաց 17.9–ում ասվում է. «Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կ’բաժանէ»:

Ի՞նչ է բամբասանքը:

Դա տեղեկատվության փոխանակում է մեկի հետ, ով խնդրի կամ լուծման մասը չի հանդիսանում: Բամբասանքն իր էությամբ վրեժխնդրության մի ձև է:  Դուք խոսում եք նրանց թիկունքում գտնվող մեկի մասին, փոխարենը՝ տվյալ անձի մոտ գնալու:

Կարճ ժամանակահատվածում բամբասանքները գուցե հաճույք պատճառեն, բայց իրականում այն արկածախնդիրներին դարձնում  է հաղթող։ Դա թույլ է տալիս այդ մարդուն վերահսկել ձեր խոսակցություններն ու հույզերը:  Հանկարծ դուք ձեր ժամանակն անցկացնում եք նրանց մասին խոսելով՝ ձեր կյանքի դրական բաների մասին խոսելու փոխարեն:

Բամբասանքներն աներևակայելի կործանարար են: Այն ոչնչացնում է եկեղեցիներ, ընտանիքներ: Այն բաժանում է մտերիմ ընկերներին: Այն կարող է ոչնչացնել անգամ ձեր կյանքը:

Բայց պետք չէ դա թույլ տալ: Դուք ընտրություն ունեք չբամբասել, և փոխարենը՝ օրհնության խոսքեր ասել:

Աստվածաշունչն  Ա Պետրոսի 3.9-ում.ասում է. «Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. Այլ ընդհակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուեցաք, որ օրհնութիւնը ժառանգէք»:

Բամբասանքը ձեզ կզատի Աստծո օրհնություններից: Ընտրեք դրականը խոսելու ձեր ունակությունը և օգտագործեք բառեր, որոնք բարձրացնում են ուրիշներին: Դրանով դուք կստանաք Աստծո օրհնությունը ձեր կյանքի մեջ:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.