Ընտանիք, որ տարբերվում էր
Վերջին ճանապարհորդությանս ժամանակ հանդիպեցի մի երիտասարդ ընտանիքի, ով ուներ երկու նախադպրոցական տարիքի երեխա: Ամուսիններն անգլերեն չէին խոսում, սակայն ես կարիք չունեի նրանց խոսքերը հասկանալու՝ տեսնելու համար այն սերն ու հարգանքը, որ ունեին միմյանց հանդեպ:
Նրանք ժպտում էին իրար, ինչ անում էին՝ միասին էին անում, ինչպես մեկ թիմ՝ փորձելով հանգստացնել հոգնած երեխաներին: Խոսում էին ցածր ու սիրալիր ձայնով և շատ լավ տպավորություն էին թողնում՝ ապացուցելով այն, որ մեր գործերն ավելին են ասում, քան խոսքերը:
Աշխարհն այսօր շա՜տ կարիք ունի նման ընտանիքների՝ նրանց, ովքեր ձգտում են սիրելու ու ծառայելու միմյանց՝ չնայած այն բանին, որ կարող են լինել քաղցած, հոգնած կամ ծանրաբեռնված:
Հիսուսի աշակերտները կանչված են տարբերվելու համար, գործելու այնքան յուրատեսակ և արտասովոր կերպով, որ մարդիկ նկատեն ու իրապես տեսնեն տարբերությունն աշխարհի և նրանց միջև:
Հովհաննես 13.35-ում Հիսուսն ասում է. «Սրանով կիմանան ամենքը, որ իմ աշակերտն եք, եթե իրար վրա սեր ունենաք»:
Շատ ընտանիքներում սերը չարաշահվում է և սխալ մեկնաբանվում. «Եթե ինձ համար անես այս կամ այն, ուրեմն՝ սիրում ես ինձ»: Իրականում սա սեր չէ:
«Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում»: Ա Կորնթացիս 13.4-5:
Թրիցիա Գոյեր, գրքերի հեղինակ