Ընկերների չորս տեսակները․․․
Իմաստուն մարդուն հարցրին. «Ընկերության քանի՞ տեսակ կա»։
- Չորս,- պատասխանեց նա,- կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։
Կան նաև այնպիսի ընկերներ, ովքեր օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։
Հ․Գ․Մեզ համար ընտրե՛նք Սուրբ Գրքի համեմատ ճիշտ ընկերներ․ «Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին» /Առակաց 12․26/։