Եղեք շնորհակալ Աստծուն
Ընկերնե՛ր, դուք երբևէ ինչ-որ մեկին թանկարժեք նվեր արե՞լ եք, իսկ այդ մարդը անգամ չի էլ բարեհաճել ձեզ շնորհակալություն հայտնել: Եթե՝ այո, ուրեմն դուք հասկանում եք, թե որքան տհաճ կարող է լինել անշնորհակալությունը:
Ճիշտ չէ խնդրելը ու հետո շնորհակալություն չհայտնելը:
Այնպես որ, եղեք շնորհակալ Աստծուն, որ Նա այդքան բարի է ձեր հանդեպ:
Մտածեք, թե ինչի համար դուք կարող եք այսօր շնորհակալ լինել Հիսուսից: Ո՞ր առաջին միտքն է գալիս ձեր գլխին, երբ մտածում եք այս մասին:
Մի կողմ դրեք այժմ բոլոր գործերը ու շնորհակալություն հայտնեք Աստծուն Իր բոլոր օրհնությունների համար: Մի եղեք նրանց շարքում, ովքեր անընդհատ տրտնջում են ու չեն վստահում Նրան:
Հեղինակ՝ Ռիկ Ռեններ