Տերն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, դուք չեք մտնի երկնքի արքայություն» (Մատթեոս 18.3):

Ինչպե՞ս պետք է հասկանալ աստվածաշնչյան այս մեջբերումը: Տերն ասում է, որ մենք պետք է դառնանք երեխաների նման, նույնացվենք նրանց հետ: Յուրաքանչյուր մարդ, տեսնելով երեխաների, հասկանում է, որ մեծանալով՝ իրականում ինչ-որ բան կորցնում է և երեխաներն, իսկապես, առավելություն ունեն մեր նկատմամբ:

Եղեք երեխաների նման.

✔️ Երեխաներն իրենց բնույթով ավելի բաց և շփվող են:

✔️ Վաղ տարիքում երեխաները դեռ շարունակում են պահպանել մտքի, սրտի և կամքի զարմանահրաշ ամբողջականությունը:

✔️ Երեխայի հոգու ներդաշնակությունը թույլ է տալիս տեսնել ներդաշնակություն ամենուրեք:

✔️ Երեխաներին բնորոշ է պարզությունը, սպոնտանությունը և հոգու հատուկ անկեղծությունը:

✔️ Մտաբերեք, թե որքան ժամանակ է երեխան յուրացնում մեզ համար սովորական ժամային օրինաչափությունները: Նա արդեն լավ խոսում է, գիտի և հիշում է շատ բաներ, բայց, օրինակ, «երեկ»-ը և «մեկ տարի առաջ»-ը իր համար նույնն են:

✔️ Երեխան չի դատում և չի վիճում որևէ մեկի հետ, չի արհամարհում որևէ մեկին և անծանոթ է ատելության հետ («Չարության նկատմամբ, եղե՛ք որպես մանուկներ» (1 Կորնթ. 14.20)):

✔️ Երեխան ոչ ոքի չի տիրանում, չի դատապարտում որևէ մեկին, չի նախանձում, չի ծաղրում ուրիշներին և չի զգում թշնամություն մերձավորի նկատմամբ:

✔️ Երեխային խորթ է կեղծավորությունը, նա չի ձգտում աշխարհային պատիվների և փառքի, չի ակնկալում ձեռք բերել ուրիշի հարստությունը:

✔️ Երեխան չի ձգտում շքեղության և արծաթասիրության:

✔️ Լինելով հարստության մեջ՝ երեխան չի հպարտանում իր դիրքով:

✔️ Կարիքներ ունենալիս՝ երեխան չի վշտանում դրանց համար:

Իդեալական երեխան հեզության, խոնարհության, ուրախության և բարության մարմնավորումն է: Առանց իսկ գիտակցելու, նա ապրում է Աստծո օրենքների համաձայն. չի պատասխանում չարին չարով, չի հիշում վիրավորանքները, չի մտածում իր կարիքների մասին և դրանով իսկ վստահում է Աստծուն: Երեխաներին բնորոշ այս լավագույն հատկությունների մասին է խոսում Տերը, երբ մարդկանց խորհուրդ է տալիս վերցնել այդ բացառիկ հոգևոր հատկությունները:

Հավատքը երեխաների համար բնական է, դա նրանց կյանքի փորձառու մասն է։ Ընդհակառակը, նրանց խորթ են կասկածները, երկմտությունները, կեղծավորությունն ու ինքնարդարացումը։ Նրանց հավատը անզեկուցելի է և միևնույն ժամանակ՝ անկեղծ:

Երբ աշակերտները հարցրին Քրիստոսին, թե ո՞վ է առավելագույնը երկնքի արքայությունում, նա, իր մոտ կանչելով մի երեխայի, ասաց. «Եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայություն։ Արդ ով իր անձը այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծ երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18.3-4):

Երեխան ի ծնե անմեղսունակ է, նա օժտված է բնական խոնարհությամբ և համեստությամբ։

Ստացվում է, որ ծնվելուց երեխան արդեն շատ հատկություններ ունի Աստծո Թագավորության մեջ ապրելու համար, սակայն մեծանալով՝ այդ հատկությունները թուլանում են, վերանում կամ, նույնիսկ, փոխարինվում՝ հակառակ մոլուցքով:

Հասկանալ երևույթների, առարկաների պատճառահետևանքային կապերը, անսպառ հարցերի միջոցով տեղեկանալ՝ որտեղից է այս ամենը, ինչու և ով է ստեղծել ամեն բան, ով է բնակեցրել ողջ աշխարհը կենդանի էակներով: Գիտելիքի փափագը, ձգտումը դեպի ամեն նորը, անկեղծորեն հավատալու կարողությունը և սրտացավությունը, վստահելն ու սիրելը հատուկ է երեխաներին: Երեխաներից ավելի լավ, որևէ մեկը չի կարող տարբերել այն մարդուն, ում կարելի է վստահել, և՝ ոչ:

Գոնե մի քիչ երեխա մնացեք, մարդի՛կ։

Աղբյուրը՝ bible-facts.ru

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.