Աստվածաշնչյան 10 խոսք, որ կօգնեն դժվարին օրերին
1. «Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի» (Մատթեոս 7.7-8):
2. «Ամեն ժամանակ ուրախ եղէք։ Անդադար աղօթք արէք։ Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.16-18):
3. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13):
4. «Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով» (Սոփոնիա 3.17):
5. «Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4.6-7):
6. «Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։ Եւ դուք կկանչէք ինձ, եւ կգնաք ու աղօթք կանէք դէպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ. Եւ դուք ինձ կորոնէք եւ կգտնէք, որովհետեւ ինձ կխնդրէք ձեր բոլոր սրտովը. Եւ ես կգտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կդարձնեմ ձեր գերութիւնը եւ կժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կդարձնեմայն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի» (Երեմիա 29.11-14):
7. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3.5-6):
8. «Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։ Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ» (Հռոմեացիս 8.28-29):
9. «Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.6-7):
10. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ 29 Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթեոս 11.28-30):