Դրացուն սիրելու 7 մեջբերում Մարտին Լյութեր Քինգից
Ամերիկայի մկրտական եկեղեցու հոգևորական Մարտին Լյութեր Քինգը ծնվել է 1929 թվականի հունվարի 15-ին՝ Ատլանտայում։ Նա իր կյանքը նվիրել է սևամորթների քաղաքացիական իրավունքների համար պայքարին։ Քինգը քաղաքական գործիչ էր, ով հավատում էր քրիստոնեական արժեքներին։ Նա ակտիվիստ էր և ոչ բռնի պայքարի կողմնակից։
Քինգի գործողությունները նպաստեցին 1964թ.-ի «Քաղաքացիական իրավունքի մասին օրենք»-ի և 1965թ.-ի «Ընտրական իրավունքի օրենք»-ի հրապարակմանը։ 1963թ-ին «Time» ամսագրի կողմից արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը, մտել է համաշխարհային հարթակ, 1964թ.-ին՝ հանդիպել Հռոմի պապ Պողոս VI-իհետ, իսկ հետոպատիվէ ունեցել լինելու ամենաերիտասարդ մարդն, ում շնորհվել է Նոբելյան խաղաղության մրցանակ։ Ակտիվիստն ամբողջ մրցանակային գումարից հրաժարվել է, որպեսզի օգնի քաղաքացիական իրավունքների շարժմանը։ 1968թ-ին Մարտին Լյութեր Քինգը սպանվել է։
Ստորև ներկայացնենք Մարտին Լյութեր Քինգի մեջբերումներից.
«Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը կարող է անել դա։ Ատելությունը չի կարող հեռացնել ատելությունը, միայն սերը կարող է անել դա»։
«Ես որոշել եմ իմ ընթացքը սիրով անցնել։ Ատելությունը շատ մեծ բեռ է»։
«Կյանքի ամենահրատապ և հարատև հարցը սա է. ի՞նչ եք անում դուք ուրիշների համար»։
«Ատելությունն, ինչպես անտեսված քաղցկեղ, քայքայում է մարդու անձը և խլում կյանքի ողջ ուժերը»։
«Ամենավերջում մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների վիրավորանքները, այլ՝ մեր ընկերների լռությունը»։
«Սերը միակ ուժն է, որն ունակ է թշնամուն ընկեր դարձնել»։
«Մենք հակված ենք մեր հաջողությունը չափել մեր աշխատավարձի չափով կամ նոր մոդելի մեքենայով, ոչ թե՝ մարդկանց ծառայելու որակով և մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններով»։
Աղբյուրը՝ bog.news
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը