Աղոթքը հաճախ քրիստոնեական կյանքի ամենաեսասիրական ոլորտներից մեկն է: Մեր աղոթքների մեծամասնությունը, եթե մտածենք, կենտրոնացած է մեր անձնական կարիքների վրա: Մեր բարեխոսության հիմնական թեմաներն անձնական հոգևոր աճն է և մեր ընտանիքի ու ընկերների կարիքները:

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք դուրս գալ մեր հոգսերի նեղ շրջանակի սահմաններից և աղոթել ուրիշների համար: Սակայն սովորաբար երբ մենք ասում ենք՝ «Կաղոթեմ քեզ համար», մենք դա չենք անում կամ էլ մեկ օր աղոթելով նրանց համար, արագ մոռանում ենք նրանց կարիքի մասին:

Վերջերս ես քննում էի իմ անձնական աղոթքի կյանքը Գրությունների լույսի ներքո և բռնացրի ինձ իմ աղոթքների սահմանափակումով: Հավատացյալ մեծամասնության նման ես իմ աղոթքի ժամանակի մեծ մասն անցկացնում եմ Աստծուն փնտրելով, որ Նա ուղղորդի իմ քայլելը Իր հետ: Ես աղաչում եմ Աստծուն, որ Նա լուսավորի ինձ, տա ուժ մեղքի վրա տիրելու, ուղարկի առաջնորդություն կյանքի համար, որ Նրա օծությունն ունենամ ծառայությանս մեջ և Նրան նման լինեմ:

Ես վայելում եմ Նրա հետ քաղցր շփումը, հանգիստ երկրպագում եմ Նրան՝ թարմանալով Նրա ներկայությունից:

Ամեն օր ես նաև բարեխոսում եմ ընտանիքիս համար: Խնդրում եմ, որ Աստված պաշտպանի երեխաներիս սատանայի բանսարկություններից: Աղոթում եմ նաև մեր եկեղեցու կարիքների համար: Ես բարեխոսում եմ նրանց համար, ովքեր գտնվում են ճգնաժամի մեջ և շատ միսիոներների և ծառայողների համար, որոնց մենք աջակցում ենք:

Դուք կարող էիք ասել. «Այս ամենը շատ լավ է, Դավիթ եղբա՛յր: Ուրախալի է իմանալ, որ առանձնանում եք Աստծո հետ, ունենում շփում Նրա հետ և աղոթում այս բոլոր կարիքների համար»:

Բայց Աստծո Խոսքի համաձայն՝ բավական չէ միայն քաղցր հաղորդակցությունը: Այո՛, սրանում է կայանում հոգևոր աճի գաղտնիքը, և երկրի վրա մենք չենք կարող սրանից ավելի մեծ բան ապրել: Բայց եթե մենք գալիս ենք գահի առջև միայն մեր անձնական շինության ու կարիքի համար, մենք էգոիստներ ենք: Մենք ուղղակի չենք կարող չարաշահել լուրջ աղոթքը շրջապատի շռայլ կարիքների համար:

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.