Դու ինձ ընտրեցիր, երբ փոքրիկ բողբոջ էի
Ու դեռ չունեի ո՛չ անուն, ո՛չ գույն…
Իմ պարարտ հողը ձեռքերիդ մեջ էր,
Դու ինձ աճեցրել ես հենց Քո ձեռքերում…

Քո ամեն խոսքով անձրևի նման սովորեցրել ես ինձ չթառամել,
Ու սիրովդ տաք արևի պես խնամել ես ինձ, հասկացել, սիրել…

Հիմա այն ծաղիկն եմ, որ երգել գիտի
Ու լուսաբացին երգում է սիրուն,
Երգում Քո սիրուն…

Արևածաղիկդ եմ, Արևն ես Դու իմ,
Ուր որ գնաս, դեպ Քեզ եմ թեքվում…
Դու իմ Հեղինակ, միակ Այգեպան,
Այսօր ես ապրում եմ Քո մեծ պարտեզում,
Հողիցս ավել ես Քեզ եմ սիրում,
Շնորհակա՜լ եմ Քեզ…                                

Ժակլին Թադևոսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.