Դեկտեմբերի 19-ը Աղքատներին օգնության միջազգային օրն է
Ամեն տարի դեկտեմբերի 19-ին միջազգային հանրությունը նշում է Աղքատներին օգնության միջազգային օրը (International Day to Assist the Poor), որը ՄԱԿ-ը հիմնել է 1995 թվականին:
ՄԱԿ-ն աղքատությունը բնորոշում է որպես «բավարար կենսակերպի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների երկարատև հարկադիր բացակայություն»: Միջազգային փորձագետների տվյալներով՝ 20-րդ դարի վերջին մոլորակի բնակչության շուրջ մեկ քառորդը, այսինքն՝ 1.5 մլրդ մարդ, աղքատության մեջ է ապրում: Հետազոտություններն էլ ցույց են տվել, որ 1999-2007 թվականներին ծայրահեղ աղքատությունից ավելի քան 300 մլն մարդ է մահացել:
Ըստ Calend-ի՝ ՄԱԿ-ն այդ կապակցությամբ մի քանի ծրագիր է մշակել, որոնց նպատակն աղքատությունն արմատախիլ անելն է:
Աստվածաշունչը կոչ է անում յուրաքանչյուրիս՝ ուշադիր լինել մեր շուրջը և օգնել մարդկանց՝ ասելով՝ «Թող լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն Հորը, որ երկնքում է» Մատթ. 5.16: