Դավիթ թագավորի ապաշխարության 12 աղաղակները, որտեղ նա ընդունում է իր մեղքերը․

  • «Ով  Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։ Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են» /Սաղմոս 6․1-2/։
  • «Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ  քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր» /Սաղմոս 25․7/։
  • «Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է» /Սաղմոս 25․11/։
  • «Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը» /Սաղմոս 25․18/։
  • «Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. Ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը» /Սաղմոս 32․5/։
  • «Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար» /Սաղմոս 38․18/։
  • «Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. Ինձ յիմարի նախատինքը մի շինիր» /Սաղմոս 39․8/։
  • «Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի» /Սաղմոս 41․4/։
  • «Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է» /Սաղմոս 51․3/։
  • «Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։ Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը» /Սաղմոս 51․4-5/։
  • «Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր» /Սաղմոս 51․9/։
  • «Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից» /Սաղմոս 51․11/։
Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.