Ճշմարտությունը կազատի քեզ
«Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհաննես 8.32):
Շատ մարդիկ այսօր իրենց նեղություն չեն տալիս անգամ մտածելու, թե ինչին են նրանք հավատում, և ի վերջո իրենց ողջ կյանքը կառուցում են համոզմունքների վրա, որոնք պարզապես ճշմարիտ չեն: Նրանց համար դառնում է ճշմարտություն այն, ինչ ասում են լրատվամիջոցները, հայտնի մարդիկ կամ ընկերները։
Ավելի շատ ուրիշների ասածներին հավատալը, քան՝ Աստծո Խոսքը ուսումնասիրելը, իրականում կսահմանափակի քեզ և նույնիսկ հետ կպահի անելու այն, ինչի համար Աստված քեզ ստեղծել է, որ անես։ Բայց եթե դու պայքարես ճշմարտության համար ու ամուր պահես այն և դրա վրա կառուցես քո կյանքը, ապա հաջողության կհասնես յուրաքանչյուր գործում:
Եթե ցանկանում ես Աստծո ճշմարիտ ուղղու վրա մնալ, պետք է Նրա հետ շփումը դարձնես առաջնահերթ քո ամենօրյա գրաֆիկում: Ես չեմ կարող քեզ ստիպել, որ դու հաճախակի հաղորդակցվես Նրա հետ` աղոթքի, Իր Խոսքը կարդալու, երկրպագության կամ պարզապես ողջ օրվա ընթացքում նրա ներկայությունն ու առաջնորդությունն ճանաչելու միջոցով։
Երբ ճանաչում ես Աստծուն, դու ճանաչում ես Ճմարտությունը: Նրա ճշմարտության մեջ ապրելը խաղաղություն, ազատություն և ուրախություն կբերի քո կյանքում։
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը