Ճշմարտության մասին…
Ճշմարտությունն ու ճշմարտախոսությունը քաջալերվում է Աստվածաշնչում: Ահա, թե ինչ են ասել հայտնի մարդիկ ճշմարտության մասին.
- Միշտ չէ, որ կարելի է ասել ճշմարտությունը, սակայն դրանից դեռևս չի հետևում, որ պետք է ստել: Վիլհելմ Լիկնեխտ
- Լուրջ մարդիկ ժամանակ չունեն կարկատել թզենու տերևները՝ մերկ ճշմարտությունը ծածկելու համար: Լոուել
- Ճշմարտությունը շատ կողմնակիցներ ունի, սակայն՝ քիչ պաշտպաններ: Կ.Մելիխան
- Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել: Մարկ Տվեն
- Եթե ուզում ես լսել ճշմարտությունը, թույլ տուր ազատ արտահայտվել: Պուբիլիոս Սիրոս
- Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկությունն է: Թոմաս Ֆուլեր
- Կա 3 բան, որ երկար ժամանակ թաքնված մնալ չեն կարող՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:
- Ճշմարտությունը գեղեցիկ ու սարսափելի բան է: Հետևաբար նրան պետք է մոտենալ մեծ զգուշությամբ: Ջոան Ռոուլինգ
- Ճշմարտությունը մեր ունեցած ամենաթանկարժեք բանն է: Եկեք խնայենք այն: Մարկ Տվեն
Հ.Գ. Աստվածաշունչն այս հարցի հետ կապված հստակ դիրքորոշում ունի, այն է. «Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. Եւ սորանից աւելին չարիցն է» (Մատթեոս 5.37): Պատվիրաններից մեկն էլ «Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր»-ն է, այնպես որ ճշմարտախոս լինենք մեր կյանքի ամեն պարագաներում և կարողանանք ճշմարտությունն ասել: