Ճի՞շտ է օգտվել ինչ-որ մեկի թուլությունից
«Բայց Նոյեմին ասեց. Աղջիկներս, ետ դառէք. Ի՞նչու համար ինձ հետ գնաք. Մի՞թէ իմ արգանդումն ուրիշ տղերք կան, որ ձեզ համար մարդիկ դառնան» (Հռութ 1.11):
Ինչ-որ մեկի հավատքից կամ սրբությունից օգտվելը շատ լուրջ բան է: Մշակն իր վարձքին արժանի է (Ղուկաս 10.7): Նոյեմին անհարմար էր զգում, որ իր երկու հարսները՝ Հռութը և Որփան՝ իր որդիների այրիները, ծառայեն իրեն: Նա գիտեր, որ մահը վերջ է դնում ամուսնությանն ու վերջինիս պատասխանատվություններին։ Ի վերջո ոչ ոք չպետք է զրկվի նոր ամուսնության օրինավոր բավականությունից:
Յուրաքանչյուրի հետ անկեղծ լինելն ամենափոքր բանն է, որ մենք կանենք և Աստված, որ արդար է, Իր Խոսքում հռչակում է, որ կպարգևատրի ամենքին ըստ իրենց գործերի (Մատթեոս 16.27): Դրա համար չպետք է շահագործել դիմացինին: Հակոբոսն, օրինակ, իր թղթերից մեկում գրել է այն աշխատավարձի մասին, որն աշխատավորներին չէին վճարում: Հետո նրանք աղաղակում էին, և նրանց աղոթքը լսվում էր Տերերի Տիրոջ ականջին (Հակոբոս 5.4):
Եկեղեցում կարող են լինել մարդիկ, ովքեր Աստծո համար ձրիաբար կծառայեն իրենց ողջ ջանքով, այլապես նրանք Բարձրյալի առաջ պատասխանատվության կենթարկվեն: Եվ ցանկացած գործի դիմաց կլինի այսպիսի վարձատրություն: Մարդիկ, որ անգործ են կամ ֆինանսական խնդիրներ ունեն, մեզ կտեսնեն՝ որպես արդարություն գործողների:
Նոյեմին կարող էր խորամանկություն անել և պահել իր երկու հարսներին, քանի որ նրանք մեծ ծառայություններ կարող էին մատուցել իրեն: Բայց սա չէր աստվածային ծրագիրը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվել նրանից, ինչ բարի է, և այրիների և ամուրիների ամուսնությունը պետք է քաջալերվի, այլ ոչ թե՝ դատապարտվի: Երեխաները չեն կարող նման զոհողություն պահանջել իրենց ծնողներից, և ո՛չ էլ եկեղեցին:
Քանի որ մահը վերջ է դնում ամուսնությանը, այրիները կարող են նորից ամուսնանալ՝ միություն կազմելով Տիրոջով, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան՝ այրվել կրքերով (Ա Կորնթացիս 7.8-9): Սա է աստվածային առաջնորդությունը: Այնուամենայնիվ, վերջին օրերում վարդապետություններից մեկը, որ դևերը կբերեն Աստծո տուն՝ ամուսնությունն արգելելն է: Կոռուպացված մարդիկ կընկնեն Խոսքից բացի ցանկացած բաների ազդեցության տակ և նույնը կսովորեցնեն ուրիշներին:
Քրիստոնյաները բոլոր որոշումների մեջ միշտ պետք է առաջնորդվեն անկեղծությամբ ու սրտաբացությամբ: Նոյեմին, առաջնորդվելով այս սկզբունքներով, ասաց իր հարսներին, որ նրանք կարող են վերադառնալ իրենց ծնողների մոտ: Որփան, փաստորեն, գնաց բնականի որոնումներով, բայց Հռութը, կատարելով Աստծո կոչումը, որոշեց հետևել իր սկեսրոջը. «Եւ Հռութն ասեց. «Ինձ մի ստիպիր որ քեզ թողնեմ, եւ քեզանից ետ դառնամ. Որովհետեւ ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է» (Հռութ 1.16): Եվ այսպես, առաջնորդվելով այն ճանապարհներով, որ Աստված էր տվել նրան Նոյեմիի միջոցով, Հռութը դարձավ Դավիթ թագավորի և Հիսուսի նախնին:
Քրիստոսի սիրով՝ Ռ. Ռ. Սոարես
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը