«Տե՛ր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։
Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվանց իմանում ես իմ մտածմունքները։
Իմ գնալն ու պառկելը քննում ես. եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.
Որովհետև դեռ բնավ խօսք չկա իմ լեզուի վրա. ահա, ո՜վ Տեր, դու ամենը գիտում ես։
Իմ ետևից եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վրա»։ Սաղմոս 139.1-5

Երբ մեր երեխաները փոքր էին, շատ էին զարմանում, թե մենք ինչպե՞ս ենք իմանում  իրենց արարքների մասին։

Մի անգամ, երբ մեր որդին վեց տարեկան էր, խաղում էր լուցկու հետ: Լուցկու կայծն այրել էր նրա թարթիչներն ու հոնքերը։ Ես դա նկատեցի, երբ մենք ճաշում էինք։ Եվ նրան հարցրի. «Մա՛րկ, դու խաղացե՞լ ես լուցկիով»։

Նա զարմացավ, որ ես գիտեմ դրա մասին։ Իհարկե՛, մայրերը գիտեն գրեթե ամեն բան իրենց երեխաների մասին։

Նույնպես էլ Աստված ամեն բան գիտի մեր մասին և ոչ այն պատճառով, որ Նա փորձառու է, այլ Նա ամենագետ է։

Արթուր Փինքը մեջբերում է. «Աստված գիտի ամեն բան։  Նա գիտի անցյալում, ներկայում և ապագայում մեր հետ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։ Ո՛չ մի բան Նրա հայացքից չի վրիպում»։

Եզեկիել 11.5-ում գրված է. «Եւ Տիրոջ հոգին ընկավ ինձ վրա եւ ինձ ասեց. Ասիր՝ Տէրը այսպես է ասում. Դուք այսպես ասեցիք, ով Իսրայէլի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում վեր կացածը»։

Կա ևս մի կարևոր բան, որի համար անհանգստանալու կարիք չկա՝ արդյո՞ք Աստված լսում է մեր աղոթքները։ Այո՛, Նա լսում է մեր աղոթքները։ Նա գիտի, թե ինչ կա մեր մտքում ու սրտում։ Նա ամենագետ է։

Նա անգամ տեղյակ է մեր սխալների, անկումների և գործած մեղքերի մասին։

Նա միշտ ուշադիր է մեր նկատմամբ։ Նա սիրում է մեզ։ Այս ամենը գիտակցելով՝մենք կարող ենք ծնկի գալ ու մեծարել Իր անունը. «Հա՛յր, Դու մեծ ես։ Օգնի՛ր մեզ գիտակցել, թե որքան մեծ ես Դու և օգնի՛ր, որ կարողանանք սիրել Քեզ ամեն ինչից առավել»։

Հեղինակ՝ Քեթրին Քեհլեր
Աղբյուրը՝ thoughts-about-god.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.