«Բայց հիմա Քիստոսը մեռելներից հարություն է առել» (Ա Կորնթացիս 15.20):

Ողջ քրիստոնեական վարդապետությունը հիմնված է այն փաստի վրա, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից, «Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն՝ մեր քարոզչությունն ունայն է, և ձեր հավատքը՝ զուր... և դուք ձեր մեղքերի մեջ եք» (Ա Կորնթացիս 15.14,17):

Քրիստոսի Աստվածության համոզիչ ապացույցը Նրա հարությունն է, քանի որ Նա «և Աստծո Որդի հայտարարվեց զորությամբ՝ ըստ սրբության Հոգու՝ մեռելներից հարություն առնելով» (Հռոմեացիս 1.4): Օրինաչափ կլիներ կասկածել Նրա Աստվածությանը, եթե Քրիստոսը հարություն չառներ: Ավելին, Հիսուսի գերիշխանությունը հենց կախված է Նրա հարությունից.«Այս իսկ նպատակով Քրիստոսը թե՛ մեռավ, թե՛ հարյավ ու կենդանացավ, որպեսզի Տեր լինի և՛ մեռածներին, և՛ ողջերին» (Հռոմեացիս 14.9):

Եվ դարձյալ մեր արդարացումը, ինչպես ուխտի ընտրողական օրհնությունը, կապված է մահվան հանդեպ Քրիստոսի փառահեղ հաղթանակի հետ, քանի որ Նա «մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ մեր արդարացման համար» (Հռոմեացիս 4.25): Ավելին, մեր վերստին ծնունդն ինքնին կապված է Նրա հարության հետ.«Օրհնյա՜լ լինի Աստված և Հայրը, որ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով» (Ա Պետրոս 1.3):

Եվ առանց որևէ կասկածի մեր վերջնական հարությունը հիմնված է Քրիստոսի հարության վրա, քանի որ. «Իսկ եթե Նրա Հոգին, որ հարություն տվեց Քրիստոսին, ձեր մեջ է բնակվում, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռոմեացիս 8.11):

Եթե Քրիստոսը հարություն չի առել, ապա մենք ևս հարություն չենք առնի: Բայց եթե Նա ամեն դեպքում հարություն է առել, ապա Նրանով ննջածները ևս չեն մահացել, և իրենց մարմնով հաստատապես կտեսնեն Աստծուն:

Այսպիսով՝ հարությունը կարմիր թելի նման անցնում է հավատացյալի բոլոր օրհնությունների միջով՝ դրանք միմյանց կապելով՝ սկսած վերստին ծնունդից մինչև հավիտենական փառքը:

Ի՜նչ նշանակալի է այդ փաստը հավատացյալի գնահատմամբ: Մենք կարող ենք միայն ուրախանալ, որ առանց որևէ կասկածի «Քրիստոսը մեռելներից հարություն է առել»:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.