Բարկացած օձի վրեժը
Մինչ օձը սողում էր դեպի իր անկյունը, պատահաբար դիպավ սուր սղոցին և վնասեց իրեն փոքր-ինչ: Օձն անմիջապես շրջվեց և կծեց իրեն վնասող սղոցին:
Բարկությունից դրդված, երբ նա կծեց սղոցին, վնասեց նաև բերանը: Չհասկանալով, թե ինչ է իր հետ կատարվում (քանի որ մտածեց որ սղոցը հարձակվել է իր վրա), նա որոշեց փաթաթվել սղոցի վրա, որպեսզի խեղդի դրան:
Օձն իր ամբողջ մարմնով սկսեց փաթաթվել սուր սղոցին ու ողջ ուժով սեղմել այն: Սղոցի սուր ատամները պատճառ դարձան օձի սատկելուն…
Երբ մենք շատ բուռն արձագանքում ենք բարկությանը և դատում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ այս վիճակի մեջ են դրել, մենք առաջին հերթին մեզ ենք վնասում: Ավելի լավ է, որ կարևոր մի դաս քաղենք այս պատմությունից, որ երբեմն պետք է կյանքում կարողանալ որոշ իրավիճակներ և որոշ վիրավորանքներ մերժել, որպեսզի հետո կյանքդ սղոցից չսողցվի:
Հեղինակը՝ անհայտ