1. Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
2 Ես կասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։
3 Որովհետեւ նա կփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։
4 Նա կծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կլինիս. նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։
5 Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. այն նետիցը որ թռչում է ցերեկը։
6 Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։
7 Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ։
8 Միայն քո աչքերովը կնայիս, եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես։
9 Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր.
10 Քեզ չար բան չի հասնիլ. եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։
11 Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։
12 Նորանք ձեռների վերայ կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։
13 Առիւծների եւ իժերի վերայ կգնաս. առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կտաս։
14 Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կփրկեմ նորան. ես բարձր կանեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։
15 Նա կկանչէ դէպի ինձ՝ եւ ես կլսեմ նորան. ես նորա հետ կլինիմ նեղութեան մէջ. կապրեցնեմ նորան եւ փառաւոր կանեմ նորան։
16 Երկայն օրերով կկշտացնեմ նորան. եւ իմ փրկութիւնը ցոյց կտամ նորան։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.