Այսօր տանք պատիվ: Ես չեմ ցանկանում, որ միայն  վաղը պատիվ տանք  հերոսներին:

Այսօր տանք  պատիվ, որ  մեր զինվորը երթուղայինով տուն չգնա  մարտից արյունոտ հագուստները  ուսապարկում , և մի հատ էլ ամաչի, որ իր վրայից հոտ է գալիս: Միգուցե Արցախում հիմա չկա այդ հնարավորությունը, բայց կարելի  է, չէ՞, սահմանամերձ քաղաքներում  ցնցուղ և հագուստ տրամադրել նրանց , կամ մինչև տուն մեքենա  տամադրել, միգուցե մենք կազմակերպենք, եթե չկան հատուկ ֆոնդեր կամ կազմաերպություններ, որոնք զինվրներով են զբաղվում:

Իմ ծանոթներից մեկի տղան պայմանագրային զինծառայող է և տուն ունեին Արցախի հանձնած տարածքներից մեկում և իրերը տեղափոխող մեքենա չէին գտնում, իսկ հանձնելուն քիչ օրեր էին մնացել, հետո մեծ գումարով ճարեցին ու բերեցին  և սա էլ ինչ որ ձև անհրաժեշտ է կարգավորել: Զինվորակաները  լացելով պատմում են, թե ինչ դժվարություններով են անցել , ինչ հերոսական մարտեր են տարել մեր երիտասարդները , դիմադրել են ցրտին , ծարավին , ցավին ու կորստի վշտին : Մեր հերոսներից մեկը իր զրահաբաճկոնը փռել է իր ընկերների վրա, իսկ հետո իր մարմնով  ծածկել նրանց՝ զոհելով իր կյանքը :

Մյուսը պատմում էր, թե ինչպես էին զինվորները մի քանի հոգով պառկում  մեկի վրա, որ հրթիռակոծության ժամանակ գոնե  մեկը  փրկվեր: Այս ամենը տեսած տարեց զինվորին տուն վերադառնալու օրը  շքամուտքի մոտ ավելի երիտասարդ  հարևանը հանդգնել էր ասել՝ «Ձյաձ, վերջը հանձնիք Ղարաբաղը»:

Շատ ծանր օրեր են ունեցել մեր զինվորները, նրանց հագուստը օրեր շարունակ ընկերների տաք ու սառը արյունով է թաթախված եղել: Եկեք ամեն մեկս պատիվ տանք նրանց այսօր, քանի որ կենդանի հերոսներ են:

Փողոցում զինվոր տեսնելիս զուտ ասեք՝ շնորհակալություն, այցելեք «Եռաբլուր» և անծանոթ շիրիմներին մի ծաղիկ դրեք, որ ծնողը հաջորդ օրը գալուց իմանա, որ տղան մեծ պատիվ ունի ու մեծ շրջապատ:

Հովհաննու Ավետարան 15.12-13
«Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար»:

Լուսինե Սիմոնյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.