Այսօր հայը իր հույսը դրել է Աստծո վրա, զինված է և միաբան
Մարդիկ երբեմն հարցնում են` ինչպե՞ս եղավ, որ 1915թ.-ին Թուրքիան, ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, կարողացավ իրականացնել հայ ժողովրդի ցեղասպանությունը:
Պատասխանն ակնհայտ է` ինչպես այսօր` երբ միջազգային հանրությունը լուռ է, խուլ և համր, թույլ տալով, որ այդ երկու պետությունները, երկու չար քույրերի պես, անեն, ինչ կարող են:
Կարծես պատմությունը կրկնվում է, սակայն մեկ տարբերությամբ. այսօր հայը իր հույսը դրել է Աստծո վրա, զինված է և միաբան: Վստահ լինենք, որ այս անգամ արդյունքը այլ է լինելու, Հիսուսի անունով:
Շարունակենք աղոթել, առանց կասկածելու, որ հաղթանակը մերն է լինելու և շատ շուտով: Ամեն :
Էդուարդ Հարությունյան