Այսօր աղոթքի ու աղաղակելու օր է
Սիրելի ու հարազատ մա՛րդ, այսօր օրհասական օր է։ Սակայն Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդկանց համար Աստվածաշնչում խոստում կա։ Աստված մեզ պատվիրում է՝ կանչիր Ինձ նեղության օրը, և Ես կազատեմ քեզ (Սաղմոս 50.15)։
Սիրելի հավատացյալնե՛ր, այսօր Աստծուն աղաղակելու և կանչելու օր է։ Այսօր աղոթքի ու աղաչանքի օր է։ Այսօր Աստծո ողորմությունը աղերսելու օր է։
Կանչե՛նք Տիրոջը և հավատա՛նք Նրա փրկարար ու ազատարար ձեռքի զորավոր գործերին։ Եկե՛ք միաբանվենք ու կանչենք Տիրոջը։
Արման Մանուկյան