Այդ զարմանալի գիրքը՝ Աստվածաշունչը
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՝
_ Հայերեն թարգմանված առաջին գիրքն է.
_ Ամենաշատ տպագրված և տարածում ունեցող գիրքն է աշխարհում.
_ Այն ամենահին գիրքն է, որն իր մեջ ունի գիտական, բարոյական, կենսաբանական, քիմիական, մաթեմատիկական և այլ բացարձակ արժեքներ։
Օրինակ`
• Հոբի գրքի 26-րդ գլխի 7 խոսքում ասվում է, որ Աստված երկիրը կախում է ոչնչի վրա։ Ի դեպ, Հոբի գիրքը գրվել է մոտավորապես 3,500 տարի առաջ։ Մինչդեռ այդ ժամանակ մարդիկ հավատում էին, որ երկիրը հենված է 3 փղերի վրա, որոնք էլ կանգնած էին կրիայի վրա, կրիան էլ լողում է ջրերում։
• Ծննդոց գրքում գրված է, որ Աստված մարդուն ստեղծեց հողի փոշուց, իսկ բժշկագիտությունը փաստում է, որ մարդու մարմինը պարունակում է այն բոլոր բաղադրիչները, որոնք առկա են հողի մեջ։
• Ըստ Աստվածաշնչի կյանքը երկրի վրա մոտ 6,000 տարի է ՝ ի հակադրություն էվոլյուցիոն տեսության, ըստ որի կյանքը երկրի վրա գոյություն ունի միլիոնավոր տարիներ։ Ջրհեղեղը, ըստ Աստվածաշնչի եղել է 4,500 տարի առաջ, որից փրկվել են միայն 4 զույգ։ Ըստ վիճակագրության յուրաքանչյուր զույգ միջին հաշվով ունենում է 2.5 երեխա. սա է աճման տեմպը (հաշվի են առնված պատերազմներ, հիվանդություններ, բնական աղետներ և այլն)։ Այդ հաշվարկի համաձայն 1 սերունդը = 43 տարի։ 4,500 տարին = մոտավորապես 100 սերունդ։ Եվ այս 4 զույգը 4,500 տարում կարող էր հասնել մինչև 5.5 միլիարդի։
Իսկ եթե լիներ ոչ թե 4500, այլ 1 միլիոն տարի, ապա այդ նույն տեմպով այսօր կունենայինք 10^2091 կամ տրիլիոնի 4 աստիճան մարդ։
• Օրինակ "Torah" բառը, որը նշանակում է «Օրենք», 50 հեռատառ հաճախականությամբ հայտնաբերում ենք Ծննդոց, Ելից, Թվոց և Բ Օրինաց գրքերում։ Այսինքն` Ծննդոց 1-ին գլխում 1-ին անգամ գտնելով "T" տառը, այնուհետև բաց թողնելով 49 տառ և վերցնելով 50-րդը, և այդպես շարունակ։ Եվ այսպիսի 100-ավոր օրինաչափություններ։ Այս հրաշք շարքը կարելի է անվերջ թվարկել։
ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ`
_ Պարունակում է բարոյական ամենաբարձր, երբեմն տրամաբանությունից վեր արժեքներ։ Օրինակ «Օրհնեցեք ձեզ ատողներին»։
_ Պարունակում է հոգևոր արժեքներ
• լույս է՝ լուսավորելու մեր հոգիները,
• հոգևոր կերակուր է մեր հոգիների համար,
• ճշմարտություն, կյանք, սերմ անապական։
_ Միայն Աստվածաշունչն է, որ սկսվում է արարչագործության հրաշքով։
_ Այն ամենաշատ թարգմանված գիրքն է` ավելի քան 1700 լեզվով։
_ Աստվածաշնչում կան բազմաթիվ մարգարեություններ, որոնք տառի ճշտությամբ կատարվել են։
_ Աստվածաշունչը միակ գիրքն է, որը մեզ ասում է մարդու նկատմամբ Աստծո սիրո մասին։
Ուզում եմ մեջբերել Հովհաննեսի Ավետարանի 3-րդ գլխի 16-րդ խոսքը.
«Որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:
Եթե սիրտդ հանձնես Հիսուսին, կունենաս Կյանք և էլ ավելին։
Նյութը կազմեց Լևոն Նավոյանը