Ավետարանի զարմանալի ուղերձը. Ռավի Զախարիաս
Ավելի քան երկու հազար տարի առաջ Աստված պահելով Իր խոստմունքը՝ Գողգոթյան խաչը բարձրացրեց Իր Որդուն մարդկության փրկության համար:
Երբ ես խոսում էի այս մասին, սենյակում բացի մյուս մարդկանցից, նստած էր նաև մի շեյխ, և ես հենց նրան դիմելով՝ ասացի. «Շեյխ, քանի դեռ մենք քեզ հետ միասին չենք ընդունել Աստծո Որդուն ու Նրա զոհը, շարունակելու ենք պարբերաբար զոհելու մեր որդիներին ու դուստրերին այս աշխարհի մարտերում՝ հողերի համար, իշխանության համար, սեփականության իրավունքի համար և այլն»: Ես ցանկանում էի, որ այս խոսքերը նա հիշեր իր ամբողջ կյանքում:
Ասել, որ սենյակում լռություն տիրեց իմ այդ խոսքերից հետո, նշանակում է՝ ոչինչ չասել: Շուտով ընդունելությունն ավարտվեց, մենք իջնում էինք աստիճաններով, և մեզ ուղեկցում էին մեքենաների մոտ: Եվ հանկարծ շեյխը, մոտենալով ինձ, գրկեց ինձ, համբուրեց այտերս ու ասաց. «Դուք լավ մարդ եք: Հուսով եմ, մենք երբևէ նորից կհանդիպենք»:
Իմ կյանքում տեղի ունեցած ամենալարված խոսակցությունների մեջ երևի թե ամենաանկեղծ այդ խոսակցությունից հետո ես հանկարծ գիտակցեցի մի ճշմարտություն:
Մեզնից շատերի համար այն, ինչ մենք անում կամ ձեռք ենք բերում կյանքում՝ կարիերան, տունը, օրենքները, որոնք մենք պահում ենք, անխուսափելիորեն ծառայում են մեկ նպատակի. տալ մեր որդիներին ու դուստրերին լավագույն հնարավորությունները կյանքի և հաջողության հասնելու համար, քան եղել են մեզ համար: Այսպես ամբողջ աշխարհում է:
Եթե մարդն անփութորեն է վերաբերվում իր ընտանեկան փոխհարաբերություններին կամ պարտականություններին, բայց, դրանով հանդերձ, հաջողություններ ունի մեկ այլ բնագավառում, ապա նրան դժվար է ազատվել պարտության զգացողությունից:
Ցանկացած հաջողություն մեկ օր խամրում է: Սակայն Աստված այս աշխարհի հանդեպ Իր սիրուց դրդված ուղարկեց չարչարանքների ու մահվան Իր սեփական Որդուն: Հենց սրանում է Ավետարանի զարմանալի ուղերձը: Միայն Ավետարանում ենք մենք գտնում կատարյալ հաղթանակ ցավի, մահվան, մե