Աստվածային օգնությունը միշտ լինում է ճիշտ ժամանակին
Քո կոշիկները երկաթից ու պղնձից լինեն, ինչպես քո օրերը, այնպես էլ քո ուժը թող լինի: Բ.Օրինաց 33.25
Սուրբ Գրքի մեջ չի տրված մի խոստում, որը պիտի կատարվի որոշված ժամանակից առաջ: Աստված երբեք չի խոստանում մեր բազուկները զորացնել պատերազմի համար, երբ մենք հանգիստ նստած ենք մեր տան մեջ եւ պատերազմի դաշտը շատ հեռու է մեզանից:
Երբ պայքարը սկսվի, այդ ժամանակ է միայն, որ Նա զորություն պիտի շնորհի մեզ:
Նա դռները չի՛ բացի եւ քարերը մի կողմ չի գլորի, երբ մենք չենք հասել դրանց: Աստված Հորդանան գետը չցամաքեցրեց, երբ դեռ Իսրայելի ժողովուրդը վրանների մեջ էր: Ոչ էլ այն ժամանակ, երբ ճանապարհ դուրս եկավ եւ դեպի գետը գնաց: Գետը շարունակում էր հոսել, երբ դեռ ժողովուրդը քայլում էր նրա ափերով, մինչեւ որ քահանաների ոտքերը չմխրճվեցին գետի ջրերի մեջ: Միայն ա՛յդ ժամանակ էր, որ գետը ճեղքվեց:
Աստվածային օգնության ձեւը միշտ այդպես է եղել, ժամանակից շուտ բնավ չի տրվել: Երբ գտնվում ենք որեւէ կարիքի առջեւ, ճիշտ այդ ժամանակ է, որ հասնում է օգնությունը, եւ երբեք՝ դրանից առաջ:
Շատ հավատացյալներ մտահոգվում են, երբ ժամանակից առաջ բացված չեն տեսնում իրենց ճանապարհը, եւ գոհացած՝ կարիքները: Կատարելապես վստահե՛նք Աստծուն, ով Իր վրա է վերցրել մեզ խնամելու եւ մեր բոլոր կարիքների պատասխանելու հոգսը, եւ սրտանց շնորհակալ լինենք, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չեն իրագործվել դրանք, քանի որ գրված է. «Բայց իմ Աստվածը ձեր բոլոր կարիքները պիտի հոգա Փառքի մեջ՝ Իր ունեցած հարստության չափով՝ Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլ. 4.19):
«Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է» (Ա.Պետ. 5.7): Ճ.Ռ.Մյուլլեր
«Վտակներ անապատի մեջ» գրքից