Աստվածաշնչյան համարներ, որոնք պատմում են Սուրբծննդյան՝ Աստծո նպատակի մասին
Մարգարեություններ, որոնք կանխագուշակել էին Փրկչի ծնունդը
Հրեա ժողովուրդը վաղուց էր սպասում Աստծո խոստացված Մեսիայի գալուն, և Եսայիայից մինչև Միքիա մարգարեները մարգարեացել էին, թե ով է լինելու Նա, որտեղ է ծնվելու և նույնիսկ Նրա ծննդյան հանգամանքները: Ահա մեսիական մարգարեություններից ընդամենը մի քանիսը, որոնք կատարվել են Հիսուս Քրիստոս անձի մեջ:
«Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ. ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ»։ Եսայիա 7.14
«Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»: Եսայիա 9.6
«Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է»։ Միքիա 5.2
Հիսուսի ծագումնաբանությունը հստակորեն ցույց է տալիս, որ նա Դավիթ թագավորի տոհմից էր։
«Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կ’կացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կ’թագաւորէ ու իմաստութեամբ կ’վարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կ’գործէ երկրի վերայ։ Նորա օրերին կ’ազատուի Յուդան, եւ Իսրայէլը ապահով կ’բնակուէ. Եւ սա է նորա անունը, որով նա կ’կոչուի՝ ՏԷՐԸ՝ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ» Երեմիա 23.5-6։
Հիսուս Մեսիայի Աստվածությունը
«Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ»: (Մատթեոս 1.23 - Եսայիա 7.14-ի կատարումը)։
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»: (Ղուկաս 2.11 - Միքիա 5.2-ի կատարումը)։
«Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակութեան նշան։ Եւ իսկ քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին» (Ղուկաս 1.35 - Եսայիա 9.6-ի, Երեմիա 23.5-6 կատարում)։
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» Հովհաննես 3.16։
«Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած, Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք» Գաղատացիներ 4.4-5։
«Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած» Կողոսացիներ 1.15։
Թող բոլորը իրապես ճանաչեն Հիսուս Քրիստոսի՝ Էմմանուելի ծննդյան իրական պատճառը:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր Սուրբ Ծնունդ և Ամանոր
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com