Աստված սեր է. 5 բան, որ արտահայտում է այդ փառահեղ սերը
«Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է» /Ա Հովհաննես 4․8/։
Այս բառերը ցույց են տալիս, որ Աստված սեր է և ամեն բան Նրանում է լրանում։ Այսօր շատ նորություններ վերաբերում են սկանդալային պատմությունների, պատերազմների, դժբախտությունների և այլն։ Եվ որպես հավատացյալներ՝ մենք պետք է ցույց տանք, որ կա հույս, որը գալիս է Աստծո սիրուց։
Հռովմայեցիս 8․38-39․«Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորությոններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, Եվ ոչ բարձրություն, ոչ խորություն, եվ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սիրուց՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է»։
Եկե՛ք թվարկենք որոշ հետևանքներ, որոնք ցույց են տալիս Աստծո սերը։
1. Մենք կարող ենք հավատալ Աստծո սիրուն
Այս համարը տալիս է մի քանի բացատրություն սիրո վերաբերյալ։
Ա Կորնթացիս 13․4-8․«Սերը երկայնամիտ է՝ քաղցր է. սերը չի նախանձվում, չի գոռոզանում, չի հպարտանում։ Չի լրբանում, իրը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում. Անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ. Ամեն բանի դիմանում է. ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա. եթե մարգարեություններ կան՝ կխափանվեն. եթե լեզուներ՝ կլռեն. եթե գիտություն՝ կխափանվի»։
Երբ Ադամն ու Եվան մեղանչեցին ու պետք է լքեին Եդեմի պարտեզը, Աստված սիրաբար նրանց համար հագուստ պատրաստեց, որպեսզի նրանք ծածկեն իրենց մերկ մարմինը։
2. Մեր փրկությունը Աստծո սիրո ցուցաբերումն է
Հովհաննես 3․16-17․«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետև Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհքը նրանով փրկվի»։
Մենք կարող ենք տեսնել, որ Հիսուսը ցուցաբերում է Իր սերը Իր ապրելակերպի և ծառայության մեջ։ Նա բուժեց հիվանդ մարդկանց առանց ակնկալիքի։
Ա Հովհաննես 3․16․« Սրանով իմացանք [Քրիստոսի] սերը, որ նա իր անձը տվեց մեզ վրա. և մենք պարտենք մեր եղբայրների վրա դնել մեր անձերը»։
Ա Հովհաննես 4․4․«Դուք Աստծուց եք, որդյակներ, և հաղթեցիք նրանց. որովհետև ավելի մեծ է նա որ ձեզնում է, քան թե նա որ աշխարհքիս մեջ է»։
Հռովմայեցիս 5․8․«Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ»։
3․ Մեր սիրելու կարողությունը անզոր է առանց Աստծո սիրո
Հովհաննես 13․34-35․«Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կիմանան ամենքը թե իմ աշակերտներն էք, եթե իրար վրա սեր ունենաք»։
Ա Հովհաննես 4․7․«Սիրելիներ, իրար սիրենք, որ սերն Աստծուց է. և ամեն ով որ սիրում է Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն»։
4. Մենք կարող ենք հանգստություն գտնել Աստծո սիրո մեջ
Աստված իր բնույթով սեր է, և դա հարատև է։
Մատթեոս 11․28-30․«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
5. Մենք կարող ենք վստահություն ունենալ Աստծո սիրո մեջ
Սաղմոս 138 գլուխը ամբողջությամբ ցույց է տալիս, որ Աստծո սերը անփոփոխ է։
Աղոթք․«Սիրելի՛ Հայր, այս ամբողջ քաոսի մեջ ցո՛ւյց տուր մեզ Քո սերը, քանի որ մենք Քո ստեղծագործությունն ենք։ Օգնի՛ր մեզ հավատալ Քեզ, և ինչպես Դու ես մեզ սիրում, այնպես էլ մենք սիրենք միմյանց։ Ների՛ր մեզ այն ժամանակների համար, երբ մենք մոռանում ենք Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի թափած արյան սիրո գինը։ Ես աղոթում եմ, որ մենք այսօր ապրենք վստահաբար, իմանալով, որ Քո զավակներն ենք, ում Դու ընտրել ես հատուկ ծրագրի և նպատակի համար։ Օգնի՛ր մեզ ապրել Քեզ համար։ Հիսուսի անունով, ամեն»։
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը