«Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):

Մեր ամենամեծ անհանգստություններից մեկը հանդիսանում է մեր կարիքները հոգալու կարողությունը:

Աստվածաշունչն ասում է. «Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):

Ինչպիսի՜ ուրախալի խոստում նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են:

Աստված չի խոստանում բավարարել քո բոլոր քմահաճությունները: Նա չի խոստանում շքեղ մեքենա կամ առանձնատուն: Աստված հրաշագործ «Ջին» չէ: Բայց Նա մշտապես քեզ տալիս է այն ամենը, ինչն իսկապես հարկավոր է:

Մեզանից շատերն իրականում չեն հասկանում սրա խորությունը, այդ իսկ պատճառով չեն աղոթում դրա համար: Աստվածաշնչում իմ ամենասիրած համարներից մեկը Սաղմոս 84.11-ն է. «Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից»:

Հիշե՛ք այս համարի հետևյալ երեք բառերը. ՈՉԻՆՉ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ:

Երբ երեխաներս տարեցտարի մեծանում էին, ես ուզում էի նրանց լավ բաներ նվիրել՝ այդ կերպ փորձելով նրանց զերծ պահել ինչ–որ վատ բանից, որը կվնասեր նրանց կամ որը նրանց կստիպեր հետաձգել իրենց հոգևոր, ֆիզիկական կամ հուզական աճը: Բայց ես  խնայում նրանց համար լավ բաները:

Եթե ես՝ որպես հայր, ուզում եմ իմ երեխաներին լավ բաներ նվիրել, որքան առավել նույնն է կամենում մեր Երկնային Կատարյալ Հայրը մեզ համար:

Աստված լուծել է քո ամենամեծ խնդիրը՝ քո մեղքի ներման հարցը՝ քեզ համար գալով աշխարհ, խաչի վրա մահանալով ու հարություն առնելով: Եթե Նա պատրաստ եղավ դա անելու, ապա չե՞ս կարծում, որ Նա նաև հոգ է տանում այլ հարցերի մասին, որոնց հետ դու առնչվում ես:

Անշո՛ւշտ: Նա հոգ է տանում քո ֆինանսների մասին: Նա հոգ է տանում քո առողջության մասին: Նա հոգ է տանում քո կարիերայի մասին: Նա հոգ է տանում քո մասին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.