Աստված և աթեիստները
Քամին նման է Աստծուն: Նա միշտ կողքիդ է, և այն չի երևում: Իսկ որքան է այն պետքական, իմանում ես, երբ չկա:
Արևը նման է Աստծուն: Այն կարող է տաքացնել ու վառել: Նրա կրակոտ շողին չես կարող նայել առանց ցավի: Ամեն կենդանի շունչ ձգվում է դեպի նա: Ամեն կենդանի շունչ խմում է նրա ուժը:
Ծովը նման է Աստծուն: Երբ այն թափանցիկ է ու քնքուշ, նման է Մեծի քնքշանքին դեպի փոքրը: Երբ փոթորկում է ու փրփրում, նրա հետ չես կարող վիճել:
Աստծուն նման է տղամարդը: Երբ նա կերակրում է ընտանիքը և պատրաստ է կռվել նրա համար: Եվ նաև, երբ ժլատ է խոսքերի մեջ ու ժպտում է հազվադեպ:
Աստծուն նման է կինը: Երբ կերակրում է երեխային և գիշերը վեր կենում լացի ձայնից: Երբ տարրալուծվում է երեխաների մեջ և մոռանում մտածել իր մասին:
Աշխարհում այնքա՜ն բան է նման Աստծուն: Որտեղի՞ց առաջացան աթեիստները:
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը