«Աստված բարի է». Տեխասում գտնվող անօթևանի վկայությունը
Ընդամենը մի քանի ամիս առաջ սոված, անօթևան ու տկար Քենեթ Սմիթը անգործ նստած էր այն աթոռին, որը գտնվում էր Տեխաս նահանգի «Outback Steakhouse» կոչվող սրճարանի դիմաց: Այժմ նա աշխատում է հենց այդ ռեստորանում:
Սմիթի վերափոխումը սկսվում է այն պահին, երբ նրան տեսնում է մի բարեգործ կին՝ սրճարանից դուրս գալիս:
Կինը նրան այդ սրճարանի 100 դոլլար արժողության նվեր քարտ է նվիրաբերում, որպեսզի նա կարողանա որոշ ժամանակ սնվել:
Երբ Սմիթը մտնում է ռեստորան, սկսում է զրուցել ռեստորանի մենեջերի՝ Լորայի հետ: Վերջինս Սմիթին է տալիս իր այցեքարտը և ասում, որ կարող է ցանկացած պահի գալ ռեստորան սնվելու:
Հաջորդ հինգ ամիսների ընթացքում Սմիթը մշտապես գալիս է սրճարան սնվելու, մինչև այն պահը, երբ աշխատանք է խնդրում Լորայից:
Մոտ մեկ ամիս էր անցել, ինչ Սմիթը մաքրում ու կանոնակարգում էր սրճարանի սեղանները՝ իրականացնելով իր աշխատանքը, երբ Լորան սկսում է բնակության վայր փնտրել Սմիթի համար:
Լորան, այդ հարցով անհանգստացած լինելով, սկսում է հարմար սակագներով հյուրանոց փնտրել մոտակայքում: Այդ հարցը լուծելու համար նա հարցումներ է կատարում ֆեյսբուքյան խմբերից մեկում, որտեղ նրան առաջարկվում է վճարել Սմիթի ոչ միայն հյուրանոցի վեց շաբաթվա գիշերակացի արժեքը, այլև նրան է նվիրաբերվում 2200 դոլար, հեծանիվ, հագուստ, խոհանոցային իրեր և մթերքներ:
Լորան մեջբերում է, որ ինքը բացարձակապես չէր պատկերացնում, որ բոլորովին անծանոթ մարդիկ այնքան բարի կգտնվեն, որ չեն խնայի իրենց միջոցները՝ Սմիթին օգնելու համար:
Լորան ասում է, որ այս ամենը սկսվեց մի կնոջ բարությունից, ով Սմիթին 100 դոլլար արժողությամբ նվեր քարտ տվեց։ Նա ավելացրեց, որ այդ կինը դարձավ օրհնության պատճառ իրենց երկուսի համար:
Սմիթն ուրախությամբ հավելեց, որ հրաշալի է այս օրերի մեջ նմանատիպ մարդիկ ունենալ շրջապատում, ովքեր պատրաստ կլինեն բարի գործեր անել:
«Սա միանգամայն նոր սկիզբ է՝ օրհնություն Աստծո կողմից, այնպես որ ես փորձում եմ ընթանալ այս նոր, ճիշտ ու լավ ուղիով, որով Նա ուզում է, որ ես ընթանամ»,– հավելեց Սմիթը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com