Աստված ամեն օր հնարավորություն է ընձեռում օգնելու ուրիշներին
Աստված ամեն օր քեզ հնարավորություն է տալիս բարություն ցուցաբերել քո շրջապատի մարդկանց նկատմամբ: Դրանից հետո հետևում, թե ինչպիսի արձագանք ես տալիս Նրա այդ կանչին:
Արդյոք կընտրես լինե՞լ եսակենտրոն, թե՞ կնկատես այն մարդկանց, ովքեր խրախուսական խոսքի, օգնության ձեռք մեկնելու կամ օգնության այլ գործնական միջոցների կարիքն ունեն:
Աստվածաշունչն ասում է. «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու» (Առակաց 3.27):
Միշտ չէ, որ օգնելություն ցուցաբերելու հնարավորություն կունենաս: Այսպիսով, երբ ունենաս, պարզապես համարձակ գործի՛ր այն:
Հավանաբար քո կյանքում կլինեն մարդիկ, որոնց օգնելու մասին մտածել ես: Դու ունես նրանց հանդեպ քո սրտի լավագույն մտադրությունները: Բայց այնուամենայնիվ ոչինչ չես արել այդ ուղղությամբ: Ինչո՞ւ։
Գուցե՞ փորձել ես քեզ արդարացնել՝ մտածելով. «Ես դա կանեմ, երբ իրավիճակը կարգավորվի»: Եվ ի՞նչ: Հստակ իմացի՛ր՝ իրավիճակները երբեք էլ վերջնական կարգավորված չեն լինելու:
Քո կյանքի բարություն գործելու լավագույն ժամանակը հիմա է: Աստվածաշունչն ասում է. «Եթե սպասում ես կատարյալ պայմանների, ապա երբեք ոչինչ չի ստացվի» (Ժողովող 11.4):
Բարիք արա՛ հենց հիմա, քանի որ վաղվա օրը քոնը չէ, և ոչինչ երաշխավորված չէ:
Հիսուսն ասաց. «Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել» (Հովհաննես 9.4):
Աստված ունի առաջադրանքներ, որոնք ցանկանում է, որ դու իրագործես: Մի՛ սպասիր կատարյալ պայմանների՝ դրանք կատարելու համար: Փոխարենը՝ ամեն օր փնտրի՛ր այն հնարավորությունները, որոնք Աստված քեզ տալիս է ուրիշներին օգնելու և քաջալերելու համար: Եվ պարզապես արա՛ դրանք:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com