Աստծո մեծությունը
Մենք չենք կարող նույնիսկ սկսել հասկանալ մեր Տիրոջ անպատմելի վեհությունն ու զորությունը:
Երբ մտածում ես Աստծո մասին, ի՞նչ է քո մտքում գալիս առաջինը։ Հաճախ մենք հակված ենք Նրան դիտարկել այնպես, ինչպես լավագույնս համապատասխանում է մեր հատուկ կարիքներին կամ իրավիճակին: Օրինակ՝ եթե պայքարում ենք մեղքի դեմ, մենք կարող ենք կենտրոնանալ Նրա ներման վրա: Ճշմարտությունն է, որ Նրա կերպարը ներառում է շատ ավելին, քան մենք երբևէ կարող էինք հասկանալ կամ փորձել: Բայց այսօր եկե՛ք նայենք մեկ հատկանիշին՝ Նրա մեծությանը:
Մեր Հոր մտքերն ու ուղիները շատ ավելի մեծ են, քան՝ մերը (Եսայիա 55.9) և վեհ՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք կարող ենք հասկանալ: Սաղմոս 93․1-ում ասվում է. «Տերը հագցրեց և շրջապատեց Իրեն ուժով»:
Մտածե՛նք այն զարմանալի մեծ Աստծո մասին, Ում մենք ծառայում ենք: Նա իսկապես արժանի է մեր գովասանքին: Երբ մենք հասկանում ենք Նրա մեծության նույնիսկ մի մասնիկը, մեր պատասխանը պետք է լինի խոնարհ երկրպագությունը: Ի վերջո, ո՞վ ենք մենք, որ այսպիսի Աստված ցանկացավ մեր բարեկամությունն այնքան, որ ուղարկեց Իր Որդուն մեռնելու մեր մեղքերի համար:
Թարգմանեց Ագապե Թադևոսյանը
Աղբյուրը՝ https://www.intouch.org/read/daily-devotions/the-greatness-of-god-2