Աստծո կամքն Աստծո ցանկությունն է. ՌԵՅՆՀԱՐԴ ԲՈՆԿԵ
Աստծո կամքն Աստծո ցանկությունն է, Աստծո Խոսքը Իր Կամքն է և Իր ցանկությունը։ Երբ նկարագրում ենք Խոսքը, օգտագործում ենք «կրակ» բառը, որովհետև Խոսքն արտահայտում է Նրա Կամքը, իսկ Նրա Կամքը՝ Նրա կիրքն է։
Աստված ասում է Ելից 3.19-ում «Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը չի արձակի ձեզ, եթե Իմ հզոր ձեռքով չհարկադրեմ։ Դրա համար էլ կերկարացնեմ ձեռքս և կզարկեմ Եգիպտոսին պատուհասներով, որոնցով կգործեմ նրանցում։ Աստված ոչնչացրեց փարավոնի մերժումն ու նրա կամքը։ Հարցը նրանում է, թե ՈԻՄ կամքն է, այլ ոչ միայն կամք ինքնին։ Նա Աստված է, Ով երբեք չի երերում, այլ ուղիղ անում է այն, ինչ Նա ասել է։ Նա ասում է «Ես եմ և միայն Ես եմ Աստված և չկա այլ Փրկիչ ինձանից բացի»: Եվ ուրիշ ոք պետք էլ չէ՜:
Աստվածաշունչը ոչ միայն ինձ համար է կամք այլ ողջ մարդկության։ Եվ դրանում է քրիստոնեական Ավետարանի փառքը։ Աստվածաշունչը ոչ միայն կամք է ին՛ձ համար: Այն նաև դեղատոմս է մարդկության համար։
Թարգմանեց Տաթև Գևորգյանը