Աստծո կամքը. Ռեյնհարդ Բոնկե
Բոլորիս համար կա աստվածային կամք և ծրագիր: Դա այն բանը չէ, որը կարելի է գտնել բարդ հետազոտությունների, աղոթքի, մտքի և զոհաբերության միջոցով: Դա սկսվում է ձեր մտքում, այն հաստատ որոշմամբ, որ Աստծո կամքը ձեր կյանքի լավագույն բանն է, ավելին , քան ցանկացած հաջողություն:
Կարող եք լինել հաջողակ, միլիոնատեր կամ հայտնի մարդ. դա լավ է, եթե Աստծո կամքն է, բայց հակառակ դեպքում՝ ձախողում է: Դու այլևս չպետք է մտածես ինչպես աշխարհի մարդ, այլ՝ ինչպես Աստծո մարդ: Սա է կյանքի ամբողջական վերափոխումը:Մտածի՛ր ինչպես Աստված, մտածի՛ր Աստվածաշնչյան տարբերակով:
Փառք Աստծուն, որ Նա ուղղորդում է, ծրագրում, շտկում, և քանի դեռ մեր մարմինը , հոգին ու շունչը պատկանում է Նրան, մենք չենք կարող ապրել անհաջող կյանքով: Քո կյանքը հավերժական մեծության համար է: Մարդիկ անընդհատ իրենց հարցնում են, թե արդյոք դուրս չեն եկել Նրա կամքից: Բայց դա այն չէ, ինչ Աստված ուզում է, որ նրանք անեն:
Իմ խորհուրդն այս է, որ հանձնես կյանքդ Աստծուն ամբողջությամբ, անմնացորդ: Նա կվերահսկի և կկառավարի: Աստված միշտ ներկա է մեր կյանքում. «Ես իմ աչքերով կուղեկցեմ ձեզ»... Սաղմ.32.8
Նա գիտի, թե դու որտեղ պետք է լինես և ինչ պետք է անես: Այն ամենը, ինչ Նա ցանկանում է, այս է, որ թույլ տաս՝ Նա վերահսկի քո կյանքը: Տու՛ր Նրան վերահսկողությունը և ուրախացիր դրանով...
Թարգմանեց Քրիստինե Աթոյանը