Աստծո ամենակարողությունը մեր բոլոր խնդրանքներից մեծ է
Նրա հավատքը արդարություն է համարվում իրեն: Հռովմ. 4.5
Աստծո ամենակարողությունը մեր բոլոր խնդրանքներից, եւ մեր ամենաշատ խնդրանքներից ավելի մեծ է: Հիշում եմ իմ բազմաթիվ աղոթքներն ու խնդրանքները ու մտածում եմ, թե ի՞նչ եմ կարողացել խնդրել.
Խնդրել եմ մի գավաթ ջուր, մինչդեռ Օվկիանոսը դեռ տակավին մնում է: Իմ խնդրանքները շատ ավելի փոքր են, քան այն, ինչ որ իմ Երկնավոր Հայրը ուզում է ինձ տալ, եւ Նա կարող է տալ իմ մտածածից եւ խնդրածից շատ ավելին: Ճ.Հ.Ճուէթ
Դժվարությունները միայն մեր ունեցած արժեքները եւ առաքինությունները փորձելու համար չեն, այլ նրանք ամեն օր կոփելու եւ բազմապատկելու համար, ճիշտ այնպես, ինչպես փոթորիկները հաստարմատ կաղնիները թե՛ ցնցում են, թե՛ զորացնում նրանց: Ֆ.Պ.Մէյէր
Ծաղիկները սնվում են երկնքից կաթած ցողի կաթիլներով, որոնք նրանց արցունքներն են: Կյանքը ուրախ չէր լինի առանց արցունքների:
Ուրեմն ջանք արա գնահատել քո ցավերն ու տառապանքները, որոնց դրական արդյունքները ընդունելու ես ապագայում, երբ համբերությամբ սպասել իմանաս:
Նայի՛ր ծիածանին. Աստված իրո՛ք նրա սքանչելի գեղեցկությունը եւ գույների ներդաշնակությունը նկարել է ամպերի արցունքներով:
«Վտակներ անապատի մեջ» գրքից