Աշխատանքի արժեքը
Նեեմիայի՝ Երուսաղեմի պարիսպները կառուցելիս, մեջբերվող մի կարճ գրություն կա, որն աշխատանքի գնահատանքի ցայտուն օրինակ է:
«Եւ նորանց մօտ նորոգեցին Թեկուացիք, բայց նորանց երեւելիներն իրանց վզերը չտուին իրանց Տիրոջ ծառայութեանը» (Նեեմիա 3.5)։
Ժամանակին ես ղեկավարում էի աշակերտների վերապատրաստման դպրոցը՝ միսիոներական ուսուցման կազմակերպության համար: Մի առիթով մենք ընդունեցինք օտարերկրյա մի ուսանողի, ով իրենց եկեղեցում հոգևոր առաջնորդ էր: Ըստ իրենց մշակույթի՝ նա չէր ծառայում ուրիշներին, այլ նրանք էին ծառայում նրան:
Մենք մշակեցինք օրական երկժամյա աշխատանքային գրաֆիկ մեր ամենօրյա ռեժիմում: Երբ ունենում էինք աղոթքաժողով կամ ուսուցողական պարապմունք, մեր արտասահմանցի ուսանողն առաջինը ժամանողներից մեկն էր մշտապես լինում: Ինչ վերաբերում էր աշխատանքային պարտականությունների կատարմանը, նրան գտնելը դառնում էր դժվար: Մի անգամ շաբաթօրյակ ունեցանք, որի ժամանակ ես ուսանողների հետ փոշոտ աշխատանք էի կատարում: Վերադառնալով աշխատանքի՝ այս ուսանողը նայեց իմ փոշոտ դեմքին և ասաց. «Շատ գործնական քրիստոնեություն»: Երբ նա ասաց սա, ես ինքս ինձ մտածեցի, որ միգուցե, նա վերջապես սկսում է խելքի գալ: Դպրոցում ես դասավանդում էի ծառայողի սիրտ ունենալու մասին, իսկ նրա կողմից արձագանքն այս հարցի շուրջ շատ քիչ էր լինում: Այսինքն առավել արժեքավոր ու կարևոր է այն, թե ինչ ենք մենք անում, այլ ոչ թե այն, ինչ ասում ենք: Քրիստոնեությունն ավելի շատ պատրաստակամորեն իրագործածն է, քան ուսուցանվողը:
Աստված հանդիմանում է Թեկուացի ազնվականներին: Մեթյու Հենրին սա մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նրանք չէին ենթարկվի այն կարգին, որով պարտավորվում էին կատարել այս կամ այն ծառայությունը: Նրանք կարծում էին, որ իրենց այդ աստիճանի արժանապատվությունն ու ազատությունը նրանց ազատում են իրենց ձեռքերը կեղտոտելուց և Աստծուն ծառայելուց»:
Թեկուացիների գործողություններն ակնհայտ են դարձնում, որ նրանք կարծում էին, որ հատուկ առաջադրանքներն ավելի մեծ արժեք ունեն, քան մյուսները: Մեր աշխատանքն արժեք ունի, քանի որ Աստված մեզ կանչել է անելու դա, և մենք դառնում ենք արժեքավոր անձնավորություն՝ դա անելով: Այո, բավարարվածությունը գալիս է գործն ավարտելուց և լավ կատարելուց հետո միայն, բայց դա էլ արժևորելու մեկ այլ առանձին խնդիր է: Աստված ոչ միայն առավել կարևոր նշանակություն է տալիս ընկերության գլխավոր տնօրենին, այլև սպասարկող աշխատակցին էլ, եթե երկուսն էլ կատարում են իրենց աշխատանքը Նրա համար: Մենք չպետք է ձգտենք արժևորվել մեր աշխատանքով, այլ հենց մենք ինքներս դրան պետք է արժեք հաղորդենք:
Աշակերտների վերապատրաստման դպրոցում առաջնորդի իմ աշխատանքը ձեռքով աշխատանքի փոխելը, չէր փոխում իմ արժեքը: Ես ստանձնեցի մեկ այլ դեր, բայց իմ արժեքը մնաց կայուն: Մենք արժեքավոր ենք, քանի որ ստեղծված ենք Աստծո պատկերով և փրկագնված՝ շատ բարձր գնով: Այդ օրը ես էի, ով այդ գործին արժեք տվեց: Իմ արժեքը չձևավորվեց կամ չպակասեց դրանից:
Թեկուացիները գործում էին աշխարհի սկզբունքներով, որոնք ասում են, որ դու գնահատվում ես քո կատարածով: Աստված չի տեսնում մեծ կամ փոքր մարդկանց. Նա տեսնում է մարդկանց: Նա շատ ավելի կարևորում է մեր անելիքի շարժառիթը, քան թե այն, ինչ ենք անում: Ինչ առաջադրանք էլ որ Աստված կանչի քեզ կատարելու, այն մեծ արժեք ունի, եթե դու դա անում ես Նրա համար: Այսպիսի կամքը մեզ կազատի Թեկուացիազնվականների մտածելակերպի ստրկությունից, ովքեր ավելի շատ փնտրում են մարդկանց փառքը, քան՝ Աստծուն:
Այն, ինչի մեջ Աստված քեզ կանչել է ծառայելու, երբեք չի կարող արժեզրկել քեզ:
Հեղինակ՝ Կեն Բառնես
Աղբյուրը՝ www1.cbn.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը