Արցունքով թրջված դասերը
Քանի որ Քրիստոսի համար ձեզ շնորհված է ո՛չ միայն Նրան հավատալը, այլ նաեւ Նրա համար չարչարվելը… Փիլ. 1.29
Աստծո դպրոցը շատ թանկ գին ունի եւ նրա դասերը շատ հաճախ արցունքով են թրջված:
Ռիչարդ Բեքստըրը գոհություն է մատուցում, որ Աստված իրեն տվել էր հիսունյոթ տարվա երկարատեւ տառապանք:
Աստծո այս դպրոցի շրջանը շուտ պիտի ավարտվի, ուստի երբեք չգանգատվենք որեւէ դժվար դասի կամ հանդիմանության համար: Մեր թագը ավելի փառավոր, վարձքը շա՛տ ավելի մեծ պիտի լինի եւ երկինքը շա՛տ ավելի գեղեցիկ, եթե ուրախությամբ ավարտենք մեր դպրոցը: Թ.Լ.Գայլըր
Ամենագեղեցիկ հախճապակին գոնե երեք անգամ կրակով պիտի անցնի: Ինչու՞ է անհրաժեշտ երեք անգամ, երբ մեկ անգամը բավարար է…
Ո՛չ, անհրաժեշտ է, որ հախճապակին գոնե երեք անգամ զորավոր կրակով անցնի, որպեսզի ոսկեգույնը եւ մյուս երանգները հաստատվեն նրա վրա եւ ամբողջությունը դառնա ավելի գեղեցիկ:
Մեր հոգեւոր կյանքը կերտվում է նույն ձեւով: Յուրաքանչյուր տառապանքի կրակ Աստծո մեծ շնորհքով Քրիստոսի գույները ավելի է հաստատում եւ գեղեցկացնում մեզ վրա:
«Վտակներ անապատի մեջ» գրքից