Եթե տառապում ես ու փնտրում քեզ հասկացող մեկին, դիմի՛ր Նրան, Ով գիտի այն ամենը, ինչ կա քո սրտում, և հասկանում է քեզ ավելի լավ, քան ուրիշ մեկը կկարողանար (Առ․ 24.12):

Մի՞թե հնարավոր է, որ Նա, Ով ստեղծել է քեզ չճանաչի քո հոգին ու քեզ չհասկանա (Ես․ 29.16): Օգնել կարող է միայն նա, ով հասկանում է։ Կյանքումդ ի՛նչ պայմաններում էլ հայտնվես, ի՛նչ հանգամանքների էլ հանդիպես, լա՛վ հիշիր՝ Քրիստոսն Ինքն էլ անցավ այդ նույն ճանապարհը և կրեց դեռ մի բան էլ ավելին․ Նա տեսավ աղքատություն, զգաց քաղց, հանդիպեց հալածանքների, մերժվեց բոլորից, վտարվեց, դատվեց, ենթարկվեց ծաղրուծանակի, ապտակվեց, նախատվեց, անարգվեց և դեռ այսքանից հետո էլ գամվեց խաչին՝ կնքելով Իր մահկանացուն։

Տերն այս ամենի միջով անցավ և «հենց նրանով, որ Նա Ինքը փորձություն կրելով չարչարվեց, կարո՛ղ է օգնել մեզ՝ փորձվողներիս» (Եբր․ 2.18):

Վաղինակ ծ. վրդ. Մելոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.