Առավոտյան լինել լեռան վրա
Եվ առավոտյան պատրա՛ստ եղիր, եւ վաղ առավոտյան Սինա լեռը բարձրացի՛ր, եւ այնտեղ՝ լեռան գագաթին, կանգնի՛ր Իմ առջեւ: Ելից 34.2
Աստծուն հանդիպելու իմ որոշված ժամանակը առավոտ կանուխ է: Առավոտ բառը ինձ համար խաղողի կուռ ողկույզի է նմանվում: Եկեք առավոտ կանուխ քամենք այդ խաղողը եւ խմենք նրա հյութը: Դրանից հետո է, որ Աստված լինելու է մեր զորությունը եւ հույսը: Ես չեմ կարող տկար վիճակով վերեւ բարձրանալ:
Երեկ երեկոյան, սպառված օրվա հոգնածությունից պառկեցի, եւ առավոտյան արթնացա նոր աշխուժությամբ: Օրհնյա՛լ է այն օրը, որի առավոտը Աստծո հետ է սրբագործվում, ուստի այդ օրը կանցնի հաջողությամբ, որովհետեւ առաջին հաղթությունը ստացվել է աղոթքո՛վ:
Սուրբ է այն օրը, որի արշալույսը քեզ գտել է Աստծո հետ, լեռան վրա առանձին:
Ո՛վ երկնավոր Հայրս, Քե՛զ եմ գալիս, ներքեւում՝ դաշտի մեջ ինձ ոչ մի բան չպետք է արգելի լեռան բարձրունքը հասնել Քեզ հետ, եւ այնտեղ Դու Քո ասածի պես պետք է հանդիպես ինձ:
Առավոտյան լինել լեռան վրա: Սա ինձ պետք է լցնի ուժով եւ ուրախությամբ ամբողջ օրվա ընթացքում: Ժոզեֆ Բարքըր
«Վտակներ անապատի մեջ» գրքից