Առանց Աստծո չկա երջանկություն. Ռուբիկ Թումանյան
Եթե երջանիկ լինելու համար մեզ Աստված բավարար չէ, ապա ոչինչ և ոչ մեկը չի կարող մեզ երջանկացնել:
Երջանկության մեծագույն թշնամին երջանկության մասին մարմնավոր պատկերացումն է:
Լինել երջանիկ և, միևնույն ժամանակ, փնտրել երջանկությունը… սա մի մեծ հեգնանք է:
Շատերս, իրականում, երջանիկ ենք, սակայն չենք գիտակցում մեր երջանկությունը, և այն փնտրում ենք տարբեր վայրերում, որտեղ այն չկա:
Իրական քրիստոնյաները երջանիկ են Աստծով և բավարարված են Նրանով: Առանց Աստծո չկա երջանկություն:
Երջանկությունը միայն Աստծո մեջ է, Աստծո հետ և Աստծո համար:
Աղբյուրը՝ CrossNews.am