Առակ տատիկի և թոռնիկի մասին
- Մի անգամ թոռնիկը հարցրեց տատիկին.
- Տատի՛կ, դու ամեն օր ու տարիներ շարունակ կարդում ես Աստվածաշունչ… Դու գոնե որևէ բան հիշո՞ւմ ես ընթերցածիցդ:
- Թոռնի՛կս, ես արդեն ծեր եմ ու չեմ կարողանում ամեն ինչ հիշել:
- Այդ դեպքում ինչո՞ւ ես նորից ու նորից կարդում այն:
- Տե՛ս, այնտեղ դրված կարտոֆիլի զամբյուղը, դատարկիր այն և գնա դրանով ջուր բեր։
Թոռնիկը չէր կարողանում ջուրը զամբյուղով տուն հասցնել, քանի որ ջուրը թափվում էր կողովի անցքերի միջով: Եվ նա ստիպված այսպես մի քանի անգամ փորձեց ու հոգնեց:
- Տատիկ, ո՞րն է զամբյուղով ջուր բերելու իմաստը, եթե չեմ կարողանում մի կաթիլ անգամ տուն հասցնել:
- Հիշու՞մ ես, թե ինչպիսին էր զամբյուղը մինչ կվերցնեիր այն:
- Կեղտոտ էր:
- Իսկ հիմա ինչպիսի՞ն է...
- Մաքուր է, տատի՛կ:
- Այդպես էլ մեր մտածողությունն է մաքրվում ամեն օր, երբ կարդում ենք Աստվածաշունչը. մենք լցվում ենք Տիրոջ մասին գիտելիքներով, թոռնիկս:
«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով։ Թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն ու չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»։ Եսայի 40.31