1. Դատարկ գերեզման.

Գերեզմանը դատարկ էր: Հիսուսի դիակին առնչվող որևիցե մասնիկ երբևէ չի հայտնաբերվել: Անշո՛ւշտ, վաղեմի թշնամիները հնարավոր թե անհնարին ամեն ինչ կգործադրեին հայտնաբերելու Հիսուսի մարմինը, և ի վերջո լռեցնելու ամեն խոսակցություն՝ կապված Հիսուսի հարության պատմության հետ:  Գերեզմանը խիստ հսկողության տակ էր, որպեսզի կանխվեր ամեն տիպի գողություն:

2. Սուրբգրային մարգարեություններ.

Մարգարեությունները մանրամասնորեն նկարագրել էին բազմաթիվ փաստեր կապված Մեսիայի հետ՝ ներառյալ.

· Ո՞վ էր Նա լինելու.

· Ի՞նչ էր Նա անելու.

· Ե՞րբ էր գալու և որտե՞ղ էր ծնվելու.

3. Հիսուսի մարգարեություններն Իր մասին.

Հիսուսը հենց Ինքը մարգարեացավ Իր մահվան և հարության մասին՝ նշելով ճշգրիտ մանրամասներ: Սա հիմնավորում ու փաստում է Նրա Աստվածությունը:

4. Պողոսի փոփոխությունը.

Քրիստոնյաներին հալածող ականավոր առաջնորդը հրաժարվեց իր ողջ հարստությունից, դիրքից, պաշտոնից, երբ հանդիպեց Հիսուսին: Հետագայում էլ Պողոսը գրի առավ Նոր Կտակարանի մեծ մասը:

5. Կատարվածի վկաներ.

Շատ մարդիկ վկա եղան Քրիստոսի հարությանը. ավելի քան 500 մարդ Հիսուսին տեսավ Նրա հարությունից հետո (Ա Կորնթացիս 15.6): Եթե հարությունը կեղծ լիներ, ապա ավետարանական պատմությունները, կապված այս փաստի հետ, ուղղակի չէին դիմանա ժամանակի փորձությանը:

6. Ձեռագրերի պոռթկում.

Ո՛չ այս ամենից առաջ, ո՛չ էլ հետո երբևիցե չի եղել իրադարձությունների իրար հաղորդման այնպիսի պոռթկում-պայթյուն, ինչպիսին Հիսուսի ծնունդն էր, կյանքը և հարությունը:

7. Եկեղեցու սրընթաց ձևավորում.

Իրադարձությունները պատճառ դարձան եկեղեցու արագ ձևավորմանը.  մի մարմին, որը ապրեց, կանգուն մնաց՝ լինելով ամբողջ ժամանակների ամենաթիրախավորված և ինտենսիվ հալածվողը:

8. Ոչ քրիստոնեական վկայություններ.

Մի քանի ոչ քրիստոնյա գրողներ արձանագրել են փաստեր Հիսուսի, Նրա աշակերտների և Նրա հարության մասին:

9. Աշակերտների նահատակությունը.

Տասնմեկ մարդիկ, ովքեր հստակ գիտեին ճշմարտությունը Հիսուսի և Նրա հարության մասին, պատրաստակամորեն ու նույնիսկ ուրախությամբ մահացան, որպեսզի աջակցեին ճշգրիտ պատմության տարածմանը: Դա ցույց է տալիս աշակերտների նպատակային ջանքերն՝ ուղղված պատմական գրառումների անձեռնմխելիությանը՝ չնայած, որ այդ ամենն արժենալու էր մահապատիժ:

10.  Պատմական նահատակներ.

Միլիոնավոր մարդիկ, որոնցից շատերը հաղորդակցվեցին ականատեսների հետ, պատրաստակամորեն մահացան, որպեսզի պահպանեն պատմական գրառումները:

11.  Հրեական արձանագրություններ.

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր բռնի կերպով ընդդիմանում էին Հիսուսին, բերում են պատմական ապացույցներ՝ ներառելով հարյուրավոր մարգարեություններ, մարգարեական տոներ ու հղումներ իրենց գրությունների մեջ:

12.  Հնագիտություն.

Հնագետները հավատում են, որ գտել են Հիսուսի ծննդյան վայրը: Այլ համոզիչ վկայություններ կան, որոնք փաստում են Հիսուսի գոյութունը և նաև հարության մասին խորը գիտելիքներ տալիս:

«Ո՞րն է հարության ապացույցը» գրքից

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուրը՝ cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.