Առաջ շարժվե՛ք. Ջոյս Մայեր
«Եղբա՛րքս, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մեկ բան կայ, ետևի բաները մոռանալով, դեպի առաջի լինողներն եմ նկրտում: Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը»: Փիլ. 3.13-14
Հետևյալ խոսքում Պողոսը շարունակում է իր միտքն՝ ասելով, որ մոռանում է անցյալի մասին և ձգտում է նրան, ինչ սպասում է իրեն առջևում: Նույն հաղորդագրությունը մենք գտնում ենք նաև Աստծո Խոսքի այլ հատվածներում:
Եսայիա մարգարեն նույնպես նմանատիպ հայտնություն ստացավ Տիրոջից. «Առաջինները մի հիշեք. և հին բաները մի մտաբերեք: Ահա Ես նոր բան եմ անում»: Ես. 43.18
Հասկանալու համար, թե ինչ ուներ Աստված ինձ համար, ես միշտ պետք է հիշեի, թե ով եմ եղել ես, երբ Աստված կանչեց ինձ ծառայության: Հաստատ գիտեմ՝ ես ինչ-որ առանձնահատուկ մեկը չէի: Ես համոզված եմ, որ մարդիկ ինձ ընդհանրապես չէին տեսնի հարմար թեկնածու այն ամենի համար, ինչ ես անում եմ այսօր: Հետևաբար, այնքան հաճելի է գիտակցել, որ այն ժամանակ, երբ բոլորը ձեր մեջ տեսնում են միայն անհաջողություն, Տերը ձեզ տեսնում է որպես հաջողակ և բազում հնարավորություններով անձնավորություն:
Մինչ ինձ ծառայության կկանչեր, Տերը չսպասեց, որ ես շտկեմ իմ բոլոր թերությունները: Նա պատասխանատվություն ստանձնեց ինձ համար: Եվ ես համոզված եմ, որ Նա նույնը կանի նաև ձեզ համար:
Աղբյուրը՝ joycemeyer.ru
Թարգմանեց Քրիստինե Աթոյանը